00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատը ՄԵՆՔ ենք. ինչպես է իշխանությունը վերածրագրավորում հայկական ինքնագիտակցությունը

© Photo / official site of the President of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Ցանկացած հայի համար Արարատը հազարամյա պատմության, իսկական մշակույթի, կորցրած հայրենիքի և քրիստոնեական սկզբի խորհրդանիշն է, նշում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Իրավիճակը Հայաստանում ավելի ու ավելի է հիշեցնում ադրբեջանական աբսուրդի թատրոնը, որի բեմահարթակում նախանձելիորեն մշտապես խաղում են հայկական իշխանությունները։
Գործընթացը հիշեցնում է հայկական ինքնագիտակցությունը «վերածրագրավորելու» կացնային փորձ։ Թեև դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ, բայց, այնուամենայնիվ, «թուրքական մսաղացով» հայերի ազգային ինքնությունն անցկացնելու փաշինյանական քարոզչության փորձերը ոչ մի րոպե չեն դադարում։
Ընդ որում` եթե մի կողմ դնենք գործընթացի զգացական բաղադրիչը, ապա հայկական իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի բոլոր խոսքերի ու գործողությունների հետևում թաքնված է միանգամայն ռացիոնալ հաշվարկ։
Վերջին երկու-երեք տարիների իրադարձությունների իմաստային բեռը վերջապես հասկանալու համար պետք է պարզապես համադրել թուրք-ադրբեջանական տանդեմի մտադրություններն ու հայաստանյան իշխանությունների գործողությունները։
Այսպիսով, եթե մի կողմ դնենք այն ողջ մանիպուլյացիան, որով լցված է Հայաստանի տեղեկատվական դաշտը, ապա արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ Թուրքիան և Ադրբեջանը «խաղաղության» հասնելու համատեքստում մեր երկրի առջև դնում են պայմաններ, որոնք տանում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ, ինքնիշխան էթնոքաղաքական միավորի իրավական և քաղաքական կազմաքանդմանը, այլև հայկական իշխող իշխանությունից պահանջում են հայ ժողովրդի ազգային-մտավոր հիմքը չեղյալ հայտարարելու գործողություններ:
Հայկական իշխանությունն այդ գործընթացը բաժանել է փուլերի։
Օրինակ` դրանցից մեկն արտահայտվում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության իրավական կազմաքանդման պահանջներով։
Ինչպես դիպուկ նկատել է սոցցանցերի օգտատերերից մեկը, նրանք (այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը) մեզանից պահանջում են Հայաստանի Հանրապետության գոյության գլխավոր իրավական բաղադրիչի համապարփակ «ամլացումը»։
Դատելով ամենից՝ հայկական իշխանությունները միանգամայն պատրաստ են «ամորձատել» հայ ժողովրդի գլխավոր ազգային-պետական փաստաթուղթը՝ հընթացս վերածելով երկրի Սահմանադրությունը մի տեխնիկական կանոնագրքի, որը ցավալիորեն հիշեցնում է կոմերցիոն գրասենյակի պահպանման հրահանգները։
Քաղաքացու օրը  - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2024
«Ստամոքսապետություն», կամ «իրական Հայաստանի» հիմնական գաղափարախոսությունը
Սակայն միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ պետությունը չես «ապամոնտաժի»։ Երկրի կազմաքանդման հաջորդ փուլն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչնչացնել հայկական ինքնագիտակցությունը։ Եվ Հայաստանի ներկայիս իշխանությունները, հասկանալով դա, որոշել են ավելի հեռուն գնալ ու, կոլաբորացիոնիստներին բնորոշ եռանդով, նաև նսեմացնել Հայաստանի ազգային խորհրդանիշների նշանակությունը։ Խոսքը բոլոր հայերի համար սրբազան Արարատ լեռան մասին է, որը հայ ժողովրդի հավաքական խորհրդանիշն է։
Արարատ լեռը փաշինյանական քարոզիչների (ի դեպ, նաև անձամբ Նիկոլ Փաշինյանի) կողմից ներկայացվում է որպես ընդամենը մի ինչ-որ աշխարհագրական կետ, որը գտնվում է այլ պետության տարածքում։ Հետևելով այս «տրամաբանությանը»՝ Արարատի մեծարումը կամ սրբազան ընկալումը թուրքերի կողմից մեկնաբանվում է որպես Թուրքիայի նկատմամբ Հայաստանի տարածքային նկրտումներ։
Իհարկե, փաշինյանական իշխանությունների այս փաստարկային բազան պարզունակ ապուշություն է, որը նախատեսված է ոչ միայն ինքնահարգանքի, այլև ինտելեկտի չափազանց ցածր մակարդակ ունեցող մարդկանց համար, քանի որ նույն հաջողությամբ Թուրքիայի դրոշի վրա կիսալուսինը կարող է մեկնաբանվել որպես Լուսինը գաղութացնելու Թուրքիայի մտադրություն։ Կամ էլ, Արգենտինայի դրոշի աստղերը նշանակում են, որ Արգենտինան հավակնում է տիեզերական տարածությունների միանձնյա օգտագործմանը:
Սա զառանցանք է, բայց հենց դա է, քաղաքական նարատիվներով փաթեթավորված վիճակում, հանդիսանում Հայաստանում իշխող իշխանության ներկայիս քաղաքական գծի գաղափարական հիմքը:
Արարատ լեռը հայերի համար երբեք չի եղել բացառապես քարտեզի վրա նշված աշխարհագրական տեղանք։ Արարատը ցանկացած հայի համար հազարամյա պատմության, իսկական մշակույթի, կորսված հայրենիքի և քրիստոնեական սկզբի խորհրդանիշն է: Ի վերջո, Արարատը մենք բոլորս ենք, այսինքն՝ այն մարդիկ, որոնց համար հայկական սկիզբը սոսկ ինչ-որ էթնիկ խմբի պատկանելություն չէ, իսկ հայությունը ապրելաձև ու աշխարհընկալում է:
Եվ հենց այդ պատճառով է, որ համայն հայության խորհրդանիշ Արարատն Արագած լեռով փոխարինելու փորձը կարծես թե մարդուն ստիպեն հրաժարվել հորից ու մորից և որպես ծնող ճանաչել եղբորը և քրոջը: Համաձայնեք, դա, առնվազն, նորմալ չէ։
Կհաջողի՞ ֆաշիստական այս փորձը։
Չգիտեմ, բայց ինչպես ասում էր մեծերից մեկը, «բոլորս վաղ թե ուշ գնալու ենք, իսկ Արարատը մնալու է»:
Լրահոս
0