00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ստամոքսապետություն», կամ «իրական Հայաստանի» հիմնական գաղափարախոսությունը

© Sputnik / Asatur YesayantsՔաղաքացու օրը
Քաղաքացու օրը  - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2024
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը դատողություններ է անում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների և այն մասին, թե իրականում ինչ է թաքնված պետական խորհրդանիշների ուղղությամբ իշխանության հարձակումների հետևում։
Դե ինչ, ըստ ամենայնի՝ «Պետություն-Ստամոքս» դոկտրինը, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հոգեբանական հիմքն է ըստ Նիկոլ Փաշինյանի տեսլականի։
Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի վարչապետը, փաստորեն, փորձում էր հիմնավորել ներկայիս Հայաստանի ապամոնտաժման անհրաժեշտությունը:
Ըստ էության, ունենք միիրավիճակ, երբ Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» առաջարկվում էիրենց ազգային ինքնությունն ու պետականությունն ուղղակիորեն փոխանակել ամենօրյա պարենային հասանելիության հետ առանձին վերցրած տանը կամ բնակարանում:
Իհարկե, ահավոր է հնչում, և ավելի շուտ դա կարծես քաղաքական շիզոֆրենիայի ինչ-որ ձև լինի, քան քաղաքական հարթակ, բայց, ըստ էության, իշխանությունների սկսած գործընթացը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ:
Ինչո՞ւ։
Նայեք․․․ Նիկոլ Փաշինյանի այն հայեցակարգը, որ պետության դերը միայն սննդի փող աշխատելու համար հարմարավետ պայմաններ ստեղծելն է, պարզապես դաշտ չի թողնում հետագա առողջ դիսկուրսի համար։
Ահա Հայաստանի ներկայիս իշխանության հիմնական նարատիվները, որոնք բարձրաձայնվել են միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում։
«Հայաստանի Սահմանադրությունը սպառնալիք է պետական անվտանգության համար»։
«Ուտելիք»։
«Ուտելիք ընդունել»։
«Սնունդ»։
«Հայերը պետական մտածողություն չունեն»։
«Հանապազօրյա հաց»։
Եվ նորից «ուտելիք»։
«Զվարճանքներ և փառատոններ»։
«Ուտելիք»
«Հրաժարում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից»։
«Հարկերը վճարել»։
«Ուտելիք»։
«Ուտելիք»։
«Ուտելիք»։
Սա համառոտ նկարագիրն է այն ամենի, ինչը, ըստ Հայաստանի իշխանությունների, «փրկիչ» գաղափարախոսություն է «իրական Հայաստան» կառուցելու համար:
Եվ նկատեք, որ բացի սննդից կամ սնունդ գնելու հնարավորությունից, ոչ մի խոսք չի ասվում պետության մեջ ազգային բաղադրիչի մասին։
Ճամպրուկներով մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
«Իրական» Հայաստանի «թավշյա» ժամանակագրություն. բրնձի սննդակարգն ու արտագաղթի պատճառները
Այսինքն՝ տեղի է ունենում հասարակական գիտակցության համընդհանուր մանիպուլյացիա, առաջին պլան մղելով ոչ թե երկրի պահպանման կամ զարգացման համար հոգևոր, բարոյական, մշակութային կամ պատմական հենքը, այլ բացառապես ստամոքսի գործոնը՝ որպես «երկիր կառուցելու» հիմնական լոկոմոտիվ։
Ընդ որում, այս ամենն ուղեկցվում է այն գործոնների մշտական նսեմացմամբ, որոնք երկոտանի կենսաբանական օբյեկտին դարձնում են «բանական մարդ»։
Դա շատ արտահայտիչ երևում է անձամբ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից հայոց պետականության հիմնական խորհրդանիշների հասցեին անընդհատ բողոքների և ծաղրի ենթարկելու օրինակով՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած, ասենք, Հայաստանի զինանշանի վրա առյուծի պատկերով։
Հայաստանի զինանշանի առնչությամբ հասկանալի է, որ առյուծի իբր «անհաջող» պատկերին հղումն ընդամենը ծխածածկույթ է, և հայոց պետականության հակառակորդների հիմնական խնդիրը քրիստոնեական սրբության և, ըստ էության, հայերի խորհրդանիշ Արարատ լեռան պատկերումն է:
Կայուն զգացողություն է ստեղծվում, որ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի միջև իբր գոյություն ունեցող հակամարտության մասին բոլոր ապուշ հեքիաթները պայմանավորված են ոչ թե երկրում իշխող «թավշյա» իշխանության համոզմունքներով կամ սկզբունքային տեսլականով, այլ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պարզ և ուղիղ ցուցումով։
Ինչպես հայտնի է, Անկարան և Բաքուն պահանջում են իրականության հայկական պատմական և քաղաքական ընկալումից հեռացնել թուրք-ադրբեջանական տանդեմին գրգռող ցանկացած բան:
Ես բազմիցս նշել եմ, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ընդամենը էժան փաթեթավորման ֆաբրիկա են թուրք-ադրբեջանական նարատիվների համար։
Եվ ես վստահ եմ, որ բոլոր այդ իբր խորիմաստ «մտքերն ու ռազմավարությունները», որոնք կառուցում է ներկայիս հայկական իշխանությունը՝ փորձելով համոզել հայերին, որ գլխավորը «համով ուտելն ու անուշ խմելն է», իսկ հայկական ազգային գործոնը որոշակի «վտանգ» է պարունակում պետության գոյության համար, ընդամենը Հայաստանում թուրք-ադրբեջանական տանդեմին պետական ու ազգային շահերի լիակատար հանձնմանը հասարակական տրամադրությունները նախապատրաստելու գռեհիկ փորձեր են։
Ինչո՞ւ։
Պատճառն ընդամենը մեկն է։ Իր իշխանության երաշխիքը Նիկոլ Փաշինյանը տեսնում է բացառապես Բաքվից/Անկարայից եկող հրամանների ու ցուցումների անմնացորդ սպասարկման համատեքստում, որովհետև հիանալիի հասկանում է, որ միայն այս երկու խաղացողների համար է ինքը գոնե փոքր արժեք ներկայացնող ակտիվ։ Ես նույնիսկ կասեի՝ նա Բաքվի և Անկարայի համար Հայկական հարցի վերջնական լուծման պատմական շանս է։
Փաշինյանի «ռազմավարությունը» և ՀՀ–ին սպառնացող «ռազմավարական փակուղին». ուր է տանում սա
Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ «իրական Հայաստանի» փաշինյանական հայեցակարգը իսկական Հայաստանի փոխարեն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ձևավորելու նախապայմանն է։
Եվ «ստամոքսատիրությունը» որպես «իրական Հայաստանի» գաղափարախոսություն արմատացնելու միջոցով Հայաստանի քաղաքացիներին անասնացնելու գործընթացը ներկայիս ՀՀ իշխանության գլխավոր առաքելությունն է։
Կհաջողվի՞ արդյոք նրանց հայ ժողովրդին դարձնել վախից թմրած հասարակություն, որի համար գերագույն երջանկությունը «կուշտ ստամոքսն» է։ Համոզված եմ, որ ոչ, բայց, միևնույն ժամանակ, անասնացման փորձերին արդյունավետ դիմակայելու համար մարդկանց պետք է այլընտրանք առաջարկել, ոչ թե քաղաքացիների հետ խոսել Ազգի ու Հայրենիքի մասին բարձրագոչ կարգախոսների անհասկանալի լեզվով։
Լրահոս
0