ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող Վահագ Մարգարյանը (87 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի բանակային առաջնության հաղթող։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:Հայաստանը ներկայացնող Կարեն Խաչատրյանը, որը հանդես է գալիս նույն քաշային կարգում, դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր: Հատկանշական է, որ կիսաեզրափակիչում Մարգարյանն ու Խաչատրյանը իրար դեմ են պայքարել եզրափակիչ դուրս գալու համար: Համառ գոտեմարտում հաղթել է Մարգարյանը (2:1):Փոքր եզրափակիչում Կարեն Խաչատրյանը 3:1 հաշվով հաղթել է շվեյցարացի ըմբիշին:ՀՀ ԶՈւ հավաքականի մեկ այլ անդամ էլ` ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ), հաղթել է Հնդկաստանի մասնակցին և նվաճել առաջնության բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը Հայաստանից չեմպիոնի կոչումը նվաճել էին Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ): Արծաթե մեդալ են նվաճել Էլեն Բաբաջանյանը (53 կգ) և Սարգիս Եղոյանը (61 կգ), բրոնզե՝ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ):Երկրորդ օրն արծաթ են նվաճել Տիգրան Մինասյանը (55 կգ), բրոնզ՝ Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):Այսպիսով՝ ՀՀ ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ նվաճեցին 14 մեդալ՝ 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե։Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնությանը մասնակցում էին պատվիրակություններ աշխարհի 21 երկրներից՝ Ալբանիայից, Սաուդյան Արաբիայից, Բելառուսից, Կորեայի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Իրանից, Իտալիայից, Հորդանանից, Ղազախստանից, Կոլումբիայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Թունիսից, Թուրքիայից, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից և Հայաստանից:
Այսպիսով՝ ՀՀ ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ նվաճեցին 15 մեդալ՝ 3 ոսկե, 3 արծաթե, 9 բրոնզե։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող Վահագ Մարգարյանը (87 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի բանակային առաջնության հաղթող։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանը ներկայացնող Կարեն Խաչատրյանը, որը հանդես է գալիս նույն քաշային կարգում, դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր: Հատկանշական է, որ կիսաեզրափակիչում Մարգարյանն ու Խաչատրյանը իրար դեմ են պայքարել եզրափակիչ դուրս գալու համար: Համառ գոտեմարտում հաղթել է Մարգարյանը (2:1):
Փոքր եզրափակիչում Կարեն Խաչատրյանը 3:1 հաշվով հաղթել է շվեյցարացի ըմբիշին:
ՀՀ ԶՈւ հավաքականի մեկ այլ անդամ էլ` ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ), հաղթել է Հնդկաստանի մասնակցին և նվաճել առաջնության բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը Հայաստանից չեմպիոնի կոչումը նվաճել էին Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ): Արծաթե մեդալ են նվաճել Էլեն Բաբաջանյանը (53 կգ) և Սարգիս Եղոյանը (61 կգ), բրոնզե՝ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ):
Երկրորդ օրն արծաթ են նվաճել Տիգրան Մինասյանը (55 կգ), բրոնզ՝ Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Այսպիսով՝ ՀՀ ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ նվաճեցին 14 մեդալ՝ 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե։
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնությանը մասնակցում էին պատվիրակություններ աշխարհի 21 երկրներից՝ Ալբանիայից, Սաուդյան Արաբիայից, Բելառուսից, Կորեայի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Իրանից, Իտալիայից, Հորդանանից, Ղազախստանից, Կոլումբիայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Թունիսից, Թուրքիայից, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից և Հայաստանից: