https://arm.sputniknews.ru/20241121/haj-zinvvorakan-ymbishnery-sharunakum-en-medalner-nvatshel-or-erkrvord-83248112.html
Հայ զինվորական ըմբիշները շարունակում են մեդալներ նվաճել. օր երկրորդ
Հայ զինվորական ըմբիշները շարունակում են մեդալներ նվաճել. օր երկրորդ
Sputnik Արմենիա
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության թիմային աղյուսակում ներկայում ՀՀ ԶՈւ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում`... 21.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-21T19:38+0400
2024-11-21T19:38+0400
2024-11-21T21:29+0400
ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնություն
մեդալ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/15/83246728_0:5:1280:725_1920x0_80_0_0_a56b8a3eef6f94c1cc7c92fbfca124c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնության 2-րդ օրը ՀՀ ԶՈւ հավաքականի անդամները շարունակում են մեդալներ նվաճել։ 55 կգ քաշային կարգում զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ։ Նա մենամարտել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակից հետ։72 կգ քաշային կարգում հանդես եկող Շանթ Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել` մենամարտելով Շվեյցարիայի ներկայացուցչի դեմ։ Հայ մարզիկներից Սամվել Գրիգորյանն էլ է (82 կգ) բրոնզե մեդալ է նվաճել` հաղթելով Ղազախստանի Հանրապետության մասնակցին։Բրոնզե մեդալակիրների շարքը համալրեցին նաև ժամկետային զինծառայողներ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը 12։2 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության ներկայացուցչին, ու Արման Ավագյանը (79 կգ), որը հաղթեց Իտալիայի մասնակցին 7։4 հաշվով։Ըստ պաշտպանության նախարարության տվյալների, այս պահի դրությամբ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության թիմային աղյուսակում ՀՀ ԶՈւ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում` 4-րդը:Նշենք, որ առաջնության առաջին օրը հայ մարզիկները 6 մեդալ են նվաճել` 3 ոսկե և 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։Հիշեցնենք, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնությունն անցկացվում է Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Մրցումներին մասնակցում են պատվիրակություններ աշխարհի 21 երկրներից՝ Ալբանիայից, Սաուդյան Արաբիայից, Բելառուսից, Կորեայի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Իրանից, Իտալիայից, Հորդանանից, Ղազախստանից, Կոլումբիայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Թունիսից, Թուրքիայից, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից և Հայաստանից:Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-22-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/15/83246728_143:0:1280:853_1920x0_80_0_0_b67e6e6d1b2fc3372ae8c912bce142ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնություն, մեդալ, սպորտ
ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնություն, մեդալ, սպորտ
Հայ զինվորական ըմբիշները շարունակում են մեդալներ նվաճել. օր երկրորդ
19:38 21.11.2024 (Թարմացված է: 21:29 21.11.2024) Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության թիմային աղյուսակում ներկայում ՀՀ ԶՈւ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում` 4-րդը:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնության 2-րդ օրը ՀՀ ԶՈւ հավաքականի անդամները շարունակում են մեդալներ նվաճել։
55 կգ քաշային կարգում զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ։ Նա մենամարտել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակից հետ։
72 կգ քաշային կարգում հանդես եկող Շանթ Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր է դարձել` մենամարտելով Շվեյցարիայի ներկայացուցչի դեմ։ Հայ մարզիկներից Սամվել Գրիգորյանն էլ է (82 կգ) բրոնզե մեդալ է նվաճել` հաղթելով Ղազախստանի Հանրապետության մասնակցին։
Բրոնզե մեդալակիրների շարքը համալրեցին նաև ժամկետային զինծառայողներ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը 12։2 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության ներկայացուցչին, ու Արման Ավագյանը (79 կգ), որը հաղթեց Իտալիայի մասնակցին 7։4 հաշվով։
Ըստ պաշտպանության նախարարության տվյալների, այս պահի դրությամբ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության թիմային աղյուսակում ՀՀ ԶՈւ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում` 4-րդը:
Նշենք, որ առաջնության առաջին օրը հայ մարզիկները
6 մեդալ են նվաճել` 3 ոսկե և 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։
Հիշեցնենք, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնությունն անցկացվում է Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Մրցումներին մասնակցում են պատվիրակություններ աշխարհի 21 երկրներից՝ Ալբանիայից, Սաուդյան Արաբիայից, Բելառուսից, Կորեայի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Իրանից, Իտալիայից, Հորդանանից, Ղազախստանից, Կոլումբիայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Թունիսից, Թուրքիայից, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից և Հայաստանից:
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-22-ը: