00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն 5,3 մլն դոլար վարկ կտրամադրի իրանական ընկերությանը տրանսֆորմատորների ձեռքբերման համար

Էլեկտրահաղորդման գծեր
Էլեկտրահաղորդման գծեր - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2024
Բաժանորդագրվել
Գունավոր մետաղների գողության պատճառով Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը հետաձգվել է։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունը բյուջետային վարկ կտրամադրի Իրան-Հայաստան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գիծ կառուցող իրանական Sunir ընկերությանը:
Հայաստանի էներգահամակարգի համար չափազանց կարևոր այս նախագծի իրականացումը բազմիցս հետաձգվել է։ Կապալառու ընտրված իրանական Sunir ընկերությունը «Հայաստանի բարձրավոլտ ցանցեր» պետական ձեռնարկության հետ պայմանագիր է կնքել դեռևս 2006 թվականի հուլիսին: Ընդ որում, շինարարության համար անհրաժեշտ 106,8 մլն եվրոն ներգրավվել է միայն 2011-12 թթ. (որից 86,4 մլն եվրոն՝ իրանական Արտահանման զարգացման բանկից և 20,4 մլն եվրոն՝ փոխառության միջոցներից, որը ներգրավել է Sunir ընկերությունը):
Աշխատանքների ավարտը մի քանի անգամ հետաձգվել է, սակայն վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սակայն 2023 թվականի ապրիլին պարզվել է, որ «Նորավան» ենթակայանից (որը կառուցվում է էլեկտրահաղորդման գծերի համար) գողացել են երկու 400 կիլովոլտանոց տրանսֆորմատորների պղնձե մասերը։
Քանի որ տրանսֆորմատորներն ի պահ էին հանձնվել Sunir ընկերությանը, «Հայաստանի բարձրավոլտ ցանցերը» նրանից է պահանջել փոխհատուցել վնասը։ Քննարկումները տևել են շուրջ մեկուկես տարի, այդ թվում՝ Իրանի դեսպանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի մասնակցությամբ:
Վերջապես 2024 թվականի հուլիսին Sunir-ը պատրաստակամություն է հայտնել գնել իրանական Iran Transfօ ընկերության արտադրության նոր տրանսֆորմատորներ։ Երկու տրանսֆորմատորների համար պետք է վճարել 4,6 մլն եվրո, սակայն ընկերությունը հայտարարել է, որ նման միջոցներ չունի և Հայաստանի պետբյուջեից վարկ է խնդրել։
Հաշվի առնելով նախագծի ռազմավարական կարևորությունը՝ կառավարությունը համաձայնել է նման վարկ տրամադրել 2024 և 2025 թվականներին՝ երկու տրանշով՝ 2 մլրդ 80 մլն դրամ ընդհանուր գումարով (5,3 մլն դոլար), ինչը ավելի է տրանսֆորմատորների ընդհանուր գնից։ Վարկի գումարն ավելացել է՝ հաշվի առնելով, որ տրանսֆորմատորների համար պետք է համապատասխան յուղ գնել և տեղ հասցնել։
Վառելիքի նոր գներ Իրանի սահմանին. ի՞նչ խնդրի են բախվել հայկական բեռնատարների վարորդները
Հիշեցնենք, որ այժմ Իրանի և Հայաստանի միջև գործում է երկու էլեկտրահաղորդման գիծ (110 և 220 կՎ լարմամբ): Երրորդ գիծը՝ 400 կՎ, թույլ կտա երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հզորությունը 350-ից կՎ-ից հասցնել 1200 մեգավատի։ Դա, իր հերթին, թույլ կտա ընդլայնել էլեկտրաէներգիայի մատակարարման սխեման գազի դիմաց (այն մատակարարվում է Իրանից և օգտագործվում է հայկական ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար, արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը մատակարարվում է Իրանին, մյուս մասը մնում է Հայաստանի էներգահամակարգում)։
Գծի երկարությունը 268 կմ է, 711 հենասյուներից արդեն մոնտաժված են 530-ը։ «Նորավան» ենթակայանում ավարտվում է շինարարությունը։
Լրահոս
0