Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնություն. հայ մարզիկների առաջին օրվա արդյունքները
19:55 20.11.2024 (Թարմացված է: 22:56 20.11.2024)

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
© Sputnik
Բաժանորդագրվել
Առաջնությունն անցկացվում է Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը (60 կգ քաշային կարգ) դարձավ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն։
Նա ոսկե մեդալ նվաճեց` հաղթելով Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին։
Գասպար Տերտերյանն (67 կգ) էլ ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթելով Իրանի ներկայացուցչին՝ ոսկե մեդալ նվաճեց: Ոսկե մեդալակիրների շարքը համալրեց նաև Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։
Էլեն Բաբաջանյանը (53 կգ) ու Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեցին արծաթե մեդալներ, Հրաչյա Պողոսյանն (63 կգ) ու Աշոտ Խաչատրյանը (77 կգ)՝ բրոնզե մեդալներ։
Հիշեցնենք` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնությունն անցկացվում է Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Էլեն Բաբաջանյան
© Sputnik
Մրցումներին մասնակցում են պատվիրակություններ աշխարհի 21 երկրներից՝ Ալբանիայից, Սաուդյան Արաբիայից, Բելառուսից, Կորեայի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Իրանից, Իտալիայից, Հորդանանից, Ղազախստանից, Կոլումբիայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Թունիսից, Թուրքիայից, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից և Հայաստանից:
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-22-ը:

1/14
© Sputnik
Սուրեն Աղաջանյան

2/14
© Sputnik
Սուրեն Աղաջանյան

3/14
© Sputnik
Սուրեն Աղաջանյան

4/14
© Sputnik
Սուրեն Աղաջանյան

5/14
© Sputnik
Սուրեն Աղաջանյան

6/14
© Sputnik
Սուրեն Աղաջանյան

7/14
© Sputnik
Հրաչյա Պողոսյան

8/14
© Sputnik
Հրաչյա Պողոսյան

9/14
© Sputnik
Հրաչյա Պողոսյան

10/14
© Sputnik
Հրաչյա Պողոսյան

11/14
© Sputnik
Էլեն Բաբաջանյան

12/14
© Sputnik
Էլեն Բաբաջանյան

13/14
© Sputnik
Էլեն Բաբաջանյան

14/14
© Sputnik
Էլեն Բաբաջանյան
1/14
© Sputnik
Սուրեն Աղաջանյան
2/14
© Sputnik
Սուրեն Աղաջանյան
3/14
© Sputnik
Սուրեն Աղաջանյան
4/14
© Sputnik
Սուրեն Աղաջանյան
5/14
© Sputnik
Սուրեն Աղաջանյան
6/14
© Sputnik
Սուրեն Աղաջանյան
7/14
© Sputnik
Հրաչյա Պողոսյան
8/14
© Sputnik
Հրաչյա Պողոսյան
9/14
© Sputnik
Հրաչյա Պողոսյան
10/14
© Sputnik
Հրաչյա Պողոսյան
11/14
© Sputnik
Էլեն Բաբաջանյան
12/14
© Sputnik
Էլեն Բաբաջանյան
13/14
© Sputnik
Էլեն Բաբաջանյան
14/14
© Sputnik
Էլեն Բաբաջանյան