ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնության բացման արարողությունը։Մրցումներին մասնակցում են պատվիրակություններ աշխարհի 21 երկրներից՝ Ալբանիայից, Սաուդյան Արաբիայից, Բելառուսից, Կորեայի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Իրանից, Իտալիայից, Հորդանանից, Ղազախստանից, Կոլումբիայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Թունիսից, Թուրքիայից, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից և Հայաստանից:ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, բոլոր մարզիկներին մաղթել է հաջողություններ:Առաջնության բացումից առաջ կայացել են ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի որակավորման մենամարտեր:Արդեն իսկ եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ), ազատ ոճի ըմբիշներ Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը կանցկացվի ոյեմբերի 20-22-ը: Հայաստանը ռազմական սպորտի միջազգային խորհրդի անդամ է 1994 թվականից, սակայն ակտիվ անդամ է դարձել 2010 թվականից:
Մասնակցում է ավելի քան 400 մարդ աշխարհի 21 երկրներից։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ բանակային առաջնության բացման արարողությունը։
Մրցումներին մասնակցում են պատվիրակություններ աշխարհի 21 երկրներից՝ Ալբանիայից, Սաուդյան Արաբիայից, Բելառուսից, Կորեայի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Իրանից, Իտալիայից, Հորդանանից, Ղազախստանից, Կոլումբիայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Թունիսից, Թուրքիայից, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից և Հայաստանից:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, բոլոր մարզիկներին մաղթել է հաջողություններ:
«Սպորտը միավորում էմարդկանց արդար մրցակցության, բարի կամքի, համերաշխության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարի շուրջ։ Եվ պատահական չէ, որ Հայաստանն ու նրա մայրաքաղաք Երևանը երբեք չեն հեռանում իրենց մարզական ավանդույթներից», - ասաց Պապիկյանը
Առաջնության բացումից առաջ կայացել են ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի որակավորման մենամարտեր:
Արդեն իսկ եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ), ազատ ոճի ըմբիշներ Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը կանցկացվի ոյեմբերի 20-22-ը: Հայաստանը ռազմական սպորտի միջազգային խորհրդի անդամ է 1994 թվականից, սակայն ակտիվ անդամ է դարձել 2010 թվականից: