00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իրական» Հայաստանի «թավշյա» ժամանակագրություն. բրնձի սննդակարգն ու արտագաղթի պատճառները

© Sputnik / Asatur YesayantsՃամպրուկներով մարդիկ
Ճամպրուկներով մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
Ճամպրուկներով մարդիկ
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը նշում է, որ դժվար է ապրել մի երկրում, որտեղ իշխանությունն ասում է մի բան, բայց այլ բան է մտածում և բոլորովին ուրիշ բան անում։
Վերջին մի քանի օրվա ընթացքում հայ հասարակությունը, ընդ որում` անկախ քաղաքական նախընտրություններից, կրկին ցնցվեց երկրի բարձրաստիճան պաշտոնյաների` առաջին հայացքից խելահեղ թվացող հայտարարություններից։
Սակայն «թավշյա շուրթերից» հնչած հայտարարությունների պատճառահետևանքային կապն ավելի ուշադիր ուսումնասիրելու դեպքում հասկանալի է դառնում, որ «էքսցենտրիկ» հայտարարությունների խոսույթի քողի տակ թաքնված է ՀՀ կառավարության ղեկավարի և նրա թիմի անդամների միանգամայն պրագմատիկ ու հասկանալի մոտեցումը՝ կապված կոնկրետ գործընթացների իրականացման և «փրոմոուշենի» հետ։
Եվ այսպես` օրեր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անհեթեթ բովանդակությամբ ցնցող հայտարարություն արեց, որ Հայաստանը պետք է ցորենի սպառումից անցում կատարի բրնձի։ Ասել, թե հանրությունը զայրացավ ու ցնցվեց, նշանակում է ոչինչ չասել։
Ինչո՞ւ Արմեն Գրիգորյանն իրեն թույլ տվեց հենց այդպես միանգամից նման տարօրինակ առաջարկով հանդես գալ։
Ամեն ինչ շատ պարզ է։
Քաղաքագետների և վերլուծաբանների մեծամասնության կարծիքով` Արմեն Գրիգորյանը հավաքական Արևմուտքի ամենանշանակալի և նեոգլոբալիզմի գաղափարակիրն է, ինչը, ի դեպ, չի էլ թաքցնում։
Գրիգորյանի մշտական հակառուսական արտահայտություններն արդեն, ցավոք, սովորական են դարձել, ինչպես սովորական է դարձել երկրի ԱԽ քարտուղարի պաշտոնում նրա գործունեության արտաքին քաղաքական ոլորտում աղաղակող անդրատլանտյան (կարդա՝ ամերիկամետ) դիրքորոշումը։
Եվ այստեղ անմիջապես մտաբերում ես հայաստանյան իշխանություններին ուղղված ամերիկյան պահանջը (այո՛, հենց պահանջը)՝ Հայաստանին առավելագույնս անջատել ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև ընդհանուր առմամբ եվրասիական ուղղությունից։
Հիմա՝ մանրամասն։
Ինչպես հայտնի է, Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է ոչ միայն բնական գազ, բենզին, պարարտանյութ և տնտեսության համար ևս մոտ 500 կարևոր ապրանք, այլև հացահատիկային մշակաբույսերի գրեթե ողջ սպեկտրը, որտեղ հիմնականը ցորենն է։ Հայկական սննդային մշակույթում ցորենը (այսինքն՝ հացը) ամենակարևոր մթերքն է։
Բայց ինչպես ասվեց, ցորենի գրեթե 90 %-ն արտոնյալ գներով ներկրվում է Ռուսաստանից։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները, նույն Գրիգորյանի կարծիքով, «կախվածություն ունեն հացահատիկի մատակարարումից»։ ԱԽ քարտուղարը, ճիշտ է, իր աղմկահարույց խոսքում չհիշատակեց ռուսներին, բայց պետք չէ դեդուկցիայի հանճար լինել հասկանալու համար հայերին հացից բրնձի անցնելու առաջարկի տողատակը։
Որքան էլ այս ամենն անհեթեթ հնչի, Գրիգորյանը պարզապես կյանքի է կոչում իր ամերիկացի գործընկերների հիմնական հայեցակարգը, այն է՝ Հայաստանին արագ դուրս բերել «ռուսական կախվածությունից»։
Թե երկրի բնակչության հետ ինչ կլինի երևակայական «բրնձի սննդակարգին» անցնելուց հետո, ԱԽ քարտուղարին չի հետաքրքրում։ Կարևորը՝ անել այն, ինչ նախատեսված է «այնտեղից»:
Մեկ այլ, ոչ պակաս տարօրինակ (շատ մեղմ ասած) հայտարարությամբ աչքի ընկավ նաև անձամբ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Հոկտեմբերի 17-ին կառավարության նիստում խոսելով արտագաղթի մասին` նա ասաց` պարզել է, որ մարդիկ հեռացել են Հայաստանից, քանի որ ականջին օղ են կախել կամ յուրօրինակ սանրվածք են ունեցել, իսկ ոմանք էլ խաշ ու քյաբաբ չեն սիրում։
Ինչու է Հայաստանը չարացնում «իրանական առյուծին». Թեհրանը սկսում է նյարդայնանալ
Ինչպես մեր վերլուծության նախորդ «հերոսի» դեպքում, Հայաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունն առաջին հայացքից շա՜տ տարօրինակ է թվում (մեղմ ասած), քանի որ ակնհայտ է, որ զանգվածային արտագաղթի պատճառը ոչ թե հայերի ինչ-որ ուտելիքի նախասիրություններն են կամ «ոչ ստանդարտ» արտաքին տեսքը, այլ երկրում առկա սոցիալական և հոգեբանական լարվածությունը, որն առաջացել է նվաստացման, ապատիայի, սոցիալական անարդարության մշտական զգացումով և ամենակարևորը՝ հասարակ մարդկանց մոտ երկրի գոյության համար` ձնագնդի պես աճող տագնապի պատճառով։
Քանի որ, համաձայնենք, որ դժվար է ապրել մի երկրում, որտեղ իշխանությունը խոսում է մի բան, մտածում է մեկ այլ բան և անում բոլորովին ուրիշ բան։
Ու Հայաստանի գործող իշխանության բոլոր թուրքամետ գործողությունները ստիպում են, որ մարդիկ մտավախություններ ունենան իրենց ֆիզիկական գոյության համար։ Արցախահայության բնաջնջման և զանգվածային տեղահանման օրինակը բոլորիս աչքի առաջ է։
Ամենայն հավանականությամբ, բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի պարտավորություններ ունի եվրոամերիկացի գործընկերների առջև՝ Հայաստանում հոգեսեռական արատներ ունեցող մարդկանց համար այսպես կոչված «ազատության և հավասարության» օրինականացման համատեքստում, այսպես կոչված ԼԳԲՏ* օրակարգի համընդհանուր ընդունված ձևաչափով։
Այս մտքին է հանգեցնում արտագաղթի կեղծ պատճառների` «տարօրինակ սանրվածքների» և «ականջօղերի» մասին ակնարկները։
Թուրքական թեզերի «թավշյա փաթեթավորումը»
Կարելի է, իհարկե, չհամաձայնել այս կարծիքին, բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Հայաստանի իշխանությունների՝ առաջին հայացքից ցնցող և անհեթեթ բոլոր հայտարարությունների հետևում միշտ կան շատ կոնկրետ պատճառներ։
Ինչպես ասում են, ուրախ կլինեինք, եթե սխալվեինք։
Բայց թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու նպատակով իսկական հայկական պետական և ազգային մտածողությունը ոչնչացնելու փորձերը շարունակվելու են. կասկած այլևս չունենք:
* ԼԳԲՏ շարժումը ճանաչվել է ծայրահեղական և արգելված Է Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Լրահոս
0