00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նպատակ կա խթանել երևանցիների երկարակեցությունը․ 100 տարեկաններին աջակցություն կտրամադրեն

© Photo : press office of Berd municipalityԱրուսյակ Մելիքյան
Արուսյակ Մելիքյան - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2024
Բաժանորդագրվել
Աջակցության շահառու դառնալու համար որոշ պահանջների պետք է համապատասխանել։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երևանաբնակ 100-ամյա տարեցները 1-ական մլն դրամ կստանան որպես աջակցություն։ Նման որոշում կայացվեց Երևանի ավագանու նիստում։
Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբկացության անդամներ Դիանա Քերոբյանը և Նատալյա Սինորյանը։ Նպատակն է խթանել Երևանի բնակիչների երկարակեցությունը։
«Հաշվի առնելով ներկայում նմանատիպ աջակցության բացակայությունը Հայաստանում՝ առաջարկում ենք Երևան քաղաքի բնակիչներին, 100- ամյակը լրանալու կապակցությամբ, քաղաքային բյուջեից ցուցաբերել 1 000 000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն: Վերլուծելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը՝ 2018-2023թթ․ ընթացքում 100-ամյակը նշել է թվով 177 Երևանի բնակիչ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է մինչև 30 բնակիչ։ Միջին հաշվարկով 100-ամյակը լրացած 30 բնակչի համար Երևանի բյուջեից առաջարկվող սոցիալական աջակցության հանրագումարը կկազմի 30 միլիոն ՀՀ դրամ»,- նշեց Քերոբյանը։
Շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնք 100-ամյակը լրանալու պահին վերջին 5 տարին Երևան քաղաքում պաշտոնապես հաշվառված են եղել։ Դրամական աջակցությունը տրամադրվում է նույն եղանակով, որով տրամադրվում է տվյալ շահառուի թոշակը (անկանխիկ եղանակով շահառուի թոշակային քարտին կամ «Հայփոստի» ծառայության միջոցով)։ Շահառուի կողմից դիմումի կամ որևէ այլ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն չկա:
Ընդդիմությունից մի քանի ավագանու անդամ պնդեցին, որ տվյալ գումարով կարելի է այգիներ կառուցել Երևանում, և դրանով իսկ ավելի շատ կխթանվի տարեցների երկարակեցությունը։
ՔՊ-ականները վստահեցրին՝ այգիներ արդեն իսկ կառուցվել և վերակառուցվել են, 2025 թվականին էլ դեռ սպասվում է այգիների բարեկարգում։
Երևան քաղաքի ավագանու 51 անդամ կողմ քվեարկեց նախագծին, իսկ 2-ը՝ ձեռնպահ։
ԼՂ–ից բռնի տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն բնակարանային ապահովման ծրագրից
Լրահոս
0