00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից բռնի տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն բնակարանային ապահովման ծրագրից

© SputnikԼՂ–ից բռնի տեղահանվածները Սյունիքում
ԼՂ–ից բռնի տեղահանվածները Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2024
ԼՂ–ից բռնի տեղահանվածները Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այս տարվա հոկտեմբերի 15–ի դրությամբ դեռևս առկա են չիրացված հավաստագրեր, որոնցից մի պատկանում է միայնակ անժառանգ տարեցների։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ նախագծի հիմնական նպատակն է սահմանել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտան վարկավորել նաև միայնակ անժառանգ տարեցներին։
«Միայնակ անժառանգ տարեցների վարկավորումը ռիսկային է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների տեսանկյունից, քանի որ գործող իրավակարգավորմամբ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի (վարկառուի) մահվան դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, եթե շահառուի ժառանգը չի հանդիսանում ընտանիքի անդամ»,– ասված է որոշման մեջ։
Նախագծով առաջարկվում է սահմանել այնպիսի իրավակարգավորում, որը գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտա ծրագրի շրջանակում վարկավորել նաև միայնակ տարեցներին՝ հաշվի չառնելով վարկի գործողության ընթացքում նրանց մահվան և ժառանգի բացակայության ռիսկը։ Առաջարկվող կարգավորմամբ, եթե շահառուն չունի ժառանգ, ապա նրա մահվան դեպքում աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը կշարունակվի մինչև վարկի ամբողջական մարումը։
Ի դեպ, այս տարվա հոկտեմբերի 15–ի դրությամբ դեռևս առկա են չիրացված հավաստագրեր, որոնցից մի քանիսը (առավելագույնը 10) պատկանում է միայնակ անժառանգ տարեցների։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին։
Այս ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում ՀՀ–ում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։
2022 թվականից մեկնարկած ծրագրով 2024–ի հոկտեմբերի 15–ի դրությամբ հավաստագիր է ստացել 3,947 շահառու, որից շուրջ 3332 հավաստագրի հիման վրա հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։
ՀՀ կառավարությունը արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը
Լրահոս
0