00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքը կրկին երկարաձգվեց

© Sputnik Արարատ Միրզոյան
 Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2024
Բաժանորդագրվել
Թորգոմ Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ներկայում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով: Որոշումն այսօր կայացվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում` դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ասատրյանի պաշտպան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանի վերջին որոշումից հետո իրենց համար ամեն ինչ պարզ է եղել։
«Մեզ համար ակնհայտ էր, որ Առաջին ատյանի դատարանը կաշկանդված է Վերաքննիչ դատարանի հայտնած դիրքորոշմամբ, այլ բան չի կարողանալու ասել, քան Վերաքննիչ դատարանը: Հետևաբար, Թորգոմ Ասատրյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը մեխանիկորեն երեք ամսով երկարաձգվելու էր», - ասաց Զաքարյանը։
Նշենք, որ ավելի վաղ առաջին ատյանի դատարանը տնային կալանք էր սահմանել Թորգոմ Ասատրյանի նկատմամբ, իսկ Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումն ու վճռել, որ Ասատրյանը պետք է նորից կալանավորվի:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց եռակողմ հայտարարությունը: Գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրգործ:
Լրահոս
0