00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՛չ 300 դրամներին․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց

Բաժանորդագրվել
Ընդդիմությունը համոզված է, որ տրանսպորտի գինը հնարավոր է պահել 100 դրամի սահմաններում ու ժամանակի ընթացքում լրացնել ավտոբուսների պարկը։
«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց ընդդեմ 300 դրամների։
Նշենք, որ նիստին քննարկվում էր Երևանում հանրային տրանսպորտից օգտվելիս տարբեր խմբերի քաղաքացիների արտոնություններ տրամադրելու հարցը։ Փաթեթը համատեղ ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» և « Հանրապետություն խմբակցությունները։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը նշեց՝ քվեարկությանը մասնակցել-չմասնակցելու մասին է խոսվում, բայց վարչական մասի աշխատակիցների, ինչպես նաև իշխող խմբակցության գերակշիռ մասը լքել է դահլիճը։
«Հունվարի 1-ից հանրային տրանսպորտի ոլորտում տհաճ անակնկալ է լինելու երևանցիների և մարզերից մայրաքաղաք եկած քաղաքացիների համար։ Փաստերի ճնշման արդյունքում քաղաքային իշխանություններն ընդունում են, որ քաղաքային տրանսպորտի ոլորտում կա ստվերային շրջանառություն։ Տարբեր հաշվարկներով այդ ստվերն օրական կազմում է 80 000 դոլար կամ տարեկան մոտ 30 մլն դոլար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն 6 տարի է` երկրում իշխանություն է, բայց ստվերի հարցում կրավորական կեցվածք է ընդունել։ Սա կասկածներ է առաջացնում, որ իրենք անձնական շահագրգռվածություն ունեն այդ հարցում»,- ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ պետք է նորմալ բարեփոխումներն անել տրանսպորտային համակարգում, հետո միայն հասկանալ, թե որքան է պետք բյուջեից հատկացնել որպես դոտացիա, որ գինը չթանկանա։
Սուքիասյանը շեշտեց՝ օրական 50 000 ուղևորի կանխավարկածն ու այժմ տրամադրվող դոտացիայի չափը թույլ է տալիս եզրակացնել, որ միանգամյա ուղևորափոխադրման ինքնարժեքը 60-65 դրամ է։
Սուքիասյանն ընդգծեց՝ դա հնարավորություն է տալիս գինը պահել 100 դրամի սահմաններում ու ժամանակի ընթացքում լրացնել ավտոբուսների պարկը։
«Երևանի ավտոբուսը» այս տարի 8,5 մլրդ դրամի դեֆիցիտ է ունեցել. Ավինյանը նշեց պատճառները
««Մայր Հայաստանը» դեմ է թանկացումներին, և շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի անունից հանդես ենք եկել քաղաքացիական նախաձեռնությամբ։ Ստորագրահավաք ենք իրականացրել ու Երևանում գրանցված, ընտրական իրավունք ունեցողների 1 տոկոսի չափով ստորագրություն հավաքել, որպեսզի նախագիծը ներառվի ավագանու նիստերի օրակարգ։ Արդեն հավաքվել է անհրաժեշտ քանակը, բայց ստորագրահավաքը շարունակվելու է, որպեսզի ավելի շատ իրազեկենք քաղաքացիներին»,- նշեց Սուքիասյանը։
Նրա ելույթից հետո ՔՊ-ականներն այս ակցիան անվանեցին շոու։
Ավագանու ՔՊ–ական անդամ Արման Բաբաջանյանը հիշեցրեց՝ սակագինը դեռ 8 ամիս առաջ հաստատվել է, ու ինքը չի հասկանում, թե ինչ է հիմա ցանկանում ընդդիմությունը, իսկ այսօր արտոնությունների փաթեթի հարցի քննարկումն էր։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ կառաջարկվի։
1 տարի տրանսպորտից անսահմանափակ օգտվելու համար ուղևորը պետք է վճարի 90 000 դրամ, 90 օր անսահմանափակ քանակությամբ տրանսպորտից օգտվելը քաղաքացու համար կարժենա 24 հազար դրամ, 1 ամսվա անսահմանափակ երթերը կլինեն 9000 դրամ։ Հասարակական տրանսպորտից ավելի քիչ օգտվողների համար քաղաքապետարանը սահմանափակ փաթեթներ է առաջարկում․ օրինակ 1 օրվա ընթացքում 8 անգամ տրանսպորտից օգտվելու համար պետք է 900 դրամ վճարել կամ էլ 300 դրամ տալ և 90 րոպեի ընթացքում 3 անգամ տրանսպորտից օգտվել։
Նշենք, որ ըստ նախագծի` Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:
Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։
Լրահոս
0