https://arm.sputniknews.ru/20241111/erevani-avtvobusy-ajs-tari-85-mlrd-drami-deficit-e-unecel-avinjany-nshec-pattsharnery-82887195.html
«Երևանի ավտոբուսը» այս տարի 8,5 մլրդ դրամի դեֆիցիտ է ունեցել. Ավինյանը նշեց պատճառները
«Երևանի ավտոբուսը» այս տարի 8,5 մլրդ դրամի դեֆիցիտ է ունեցել. Ավինյանը նշեց պատճառները
Sputnik Արմենիա
Միայն այս տարվա բյուջեի տեսանկյունից դա կազմում է Երևանի եկամուտների մոտավորապես 15%–ը։ 11.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-11T10:49+0400
2024-11-11T10:49+0400
2024-11-11T10:50+0400
տրանսպորտ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/18/78692867_0:0:1486:836_1920x0_80_0_0_1ad86e5ba0badb0fb15bce636402adf1.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևան քաղաքը և մասնավորապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն այս տարի 8,5 մլրդ դրամի դեֆիցիտ է ունեցել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Նրա խոսքով` այս ամենից ելնելով, շատ կարևոր է միասնական տոմսային համակարգին անցում կատարելը, ինչն ուղղակի քաղաքապետարանի քմահաճույքը չէ, այլ որակի ապահովման և պահպանման միակ բանաձևն է։Երևանի քաղաքապետը շեշտեց, որ առաջիկա ավագանու նիստի ժամանակ քննարկվելու է արտոնությունների փաթեթն այն խմբերի համար, որոնք իրապես դրա կարիքն ունեն։Ավինյանը նաև հանձնարարական տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանին, որպեսզի վարորդների խնդիրներն էլ մշտապես ուշադրության կենտրոնում պահվեն։Նա ընդգծեց` հանրային տրանսպորտի ոլորտում այժմ կարևոր անցումային շրջան է, և հույս հայտնեց, որ բոլորը կկարողանան անցում կատարել նախկին համակարգից։Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ ունենալ։ Երևանի տրանսպորտային համակարգը 5 տարի կսպասարկի «TelCell» ընկերությունը, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։Հիշեցնենք, որ միասնական տոմսային համակարգը պետք է գործեր 2024 թվականի սեպտեմբերից, սակայն հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն 1 կամ 2 ամսով կերկարաձգվի։ Այդ ժամանակ նշվեց, որ համակարգի ներդրումը սեպտեմբերի 1-ից տեղափոխել նոյեմբերի 1։Հաջորդ նիստի ժամանակ էլ որոշում կայացվեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխվում է 2025 թվականի հունվար։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/18/78692867_132:0:1453:991_1920x0_80_0_0_531e5a4547a8027fb49a4f684fa77df6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տրանսպորտ, երևան
«Երևանի ավտոբուսը» այս տարի 8,5 մլրդ դրամի դեֆիցիտ է ունեցել. Ավինյանը նշեց պատճառները
10:49 11.11.2024 (Թարմացված է: 10:50 11.11.2024) Միայն այս տարվա բյուջեի տեսանկյունից դա կազմում է Երևանի եկամուտների մոտավորապես 15%–ը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևան քաղաքը և մասնավորապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն այս տարի 8,5 մլրդ դրամի դեֆիցիտ է ունեցել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Դա պայմանավորված է նոր շարժակազմերով, նոր որակի տեխնիկայով և դրա սպասարկման խնդիրներով։ Միայն այս տարվա բյուջեի տեսանկյունից դա կազմում է Երևանի եկամուտների մոտավորապես 15%–ը։ Այսինքն, երբ ասվում է, որ քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի, ապա ասեմ` քաղաքապետարանը սուբսիդավորում է, մասնավորապես, ահռելի չափերով հանրային տրանսպորտը։ Նոր 171 ավտոբուսն էլ այդ ծախսն էականորեն կավելացնեն»,– նշեց Ավինյանը։
Նրա խոսքով` այս ամենից ելնելով, շատ կարևոր է միասնական տոմսային համակարգին անցում կատարելը, ինչն ուղղակի քաղաքապետարանի քմահաճույքը չէ, այլ որակի ապահովման և պահպանման միակ բանաձևն է։
Երևանի քաղաքապետը շեշտեց, որ առաջիկա ավագանու նիստի ժամանակ քննարկվելու է արտոնությունների փաթեթն այն խմբերի համար, որոնք իրապես դրա կարիքն ունեն։
Ավինյանը նաև հանձնարարական տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանին, որպեսզի վարորդների խնդիրներն էլ մշտապես ուշադրության կենտրոնում պահվեն։
Նա ընդգծեց` հանրային տրանսպորտի ոլորտում այժմ կարևոր անցումային շրջան է, և հույս հայտնեց, որ բոլորը կկարողանան անցում կատարել նախկին համակարգից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ ունենալ։ Երևանի տրանսպորտային համակարգը 5 տարի կսպասարկի «TelCell» ընկերությունը, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։
Հիշեցնենք, որ միասնական տոմսային համակարգը պետք է գործեր 2024 թվականի սեպտեմբերից, սակայն հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն 1 կամ 2 ամսով կերկարաձգվի։ Այդ ժամանակ նշվեց, որ համակարգի ներդրումը սեպտեմբերի 1-ից տեղափոխել նոյեմբերի 1։
Հաջորդ նիստի ժամանակ էլ որոշում կայացվեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխվում է 2025 թվականի հունվար։