00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրակուպատիժ է մեր ոլորտների գլխին. միկրոձեռնարկատերերը դժգոհ են նոր փոփոխություններից

© Photo : press office of the Republican Union of Employers of ArmeniaПрезидент Республиканского союза работодателей Ваагн Амбарцумян
Президент Республиканского союза работодателей Ваагн Амбарцумян - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2024
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ ի սկզբանե ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններ նախատեսված էին 2025 թ. հունվարի 1–ը, սակայն հետո որոշվեց ոչ ավելի, քան 6 ամսով հետաձգել։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսվարողների համար խնդիր է այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն 2025 թ. հուլիսի 1–ից, այսինքն` հարկային տարվա կեսից։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։
Լսումները վերաբերում են ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններին, մասնավորապես` մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու` կառավարության նախաձեռնությանը:
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 7–ի նիստի ժամանակ որոշեց` 2025 թ. հուլիսի 1–ից ԱԱՀ համակարգ տեղափոխել նաև իրավաբանական, հաշվապահական, շենքերի մասնագիտացված շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ իրականացնող, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն իրականացնող տնտեսվարողներին։
Վահագն Համբարձումյանն այսօրվա լսումների ժամանակ նաև մտահոգություն հայտնեց, որ օրենսդրական այս փոփոխություններով շատ տնտեսվարողներ ուղղակի կարող են մտնել ստվեր։
Բացի այդ, ըստ նրա` տարվա կեսից հարկման ռեժիմ փոխելը բազմաթիվ բարդությունների կարող է հանգեցնել, օրինակ` տարեկան կտրվածքով ծախսերի հաշվարկման առումով։
«Ինձ թվաց` ուղղակի տեխնիկական վրիպակ է եղել, երբ գրել էիք 2025 թ. հուլիսի 1։ Մարդիկ իսկապես լուրջ խնդիր են ունենալու»,– նշեց Համբարձումյանը։
Ի պատասխան հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ ստվեր տեղափոխվելու ռիսկը իրենց էլ է անհանգստացրել, ու այդ հարցը բազմակողմանի քննարկվել է կառավարությունում։
«Մենք, սակայն, կարծում ենք, որ այս փոփոխությունը պատրաստ ենք նախատեսված ժամկետում իրականացնել»,– վստահեցրեց նա։
Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխությունների ուժ մեջ մտնելու ժամկետին, ապա փոխնախարարն ասաց, որ մասնագիտական առումով կարող է ընդունել հնչեցված մտահոգությունները, սակայն հիշեցրեց, որ ի սկզբանե նախատեսված էր 2025 թ. հունվարի 1–ը, սակայն հետո որոշվեց ոչ ավելի, քան 6 ամսով հետաձգել։
Համբարձումյանին չգոհացրեց փոխնախարարի պատասխանը։ «Եկեք ճիշտը նայենք` Դուք ոչ թե լավություն եք մեզ արել` հետաձգելով, այլ իսկական կրակուպատիժ է այդպիսով գալու մեր ոլորտի գլխին»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ 2025 թ. հունվարի 1–ից ԱԱՀ ռեժիմով կհարկվեն նաև փաստաբանները (20 %), որոնք բողոքի ակցիա էին իրականացրել այդ թեմայով։
Հիշեցնենք նաև՝ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն էր տվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հանրային քննարկման փուլում արդեն իսկ արժանացել էր գործարարների և ոլորտի մասնագետների բուռն քննադատությանը։ Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկը կրկնակի կբարձրանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, թե շրջանառության հարկի համակարգը արտոնյալ լինելու փոխարեն խանգարում է տնտեսության աճին՝ գործարարները զսպում են իրենց բիզնեսի աճը՝ նախանշված շեմը չգերազանցելու ու հարկային արտոնությունից չզրկվելու համար։
Լրահոս
0