00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում մի շարք ծառայություններ արտոնյալ հարկման համակարգից կտեղափոխվեն ԱԱՀ դաշտ

© Sputnik / Aram NersesyanՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը  - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այս որոշման արդյունքում հարկման մեկ միասնական և հավասար միջավայր կձևավորվի։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը հատուկ` միկրոձեռնարկատիրության համակարգից և շրջանառության հարկման համակարգից կտեղափոխվի հարկման ընդհանուր` ավելացված արժեքի համակարգ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ այս որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1–ից։
«Խոսքը վերաբերում է իրավաբանական, հաշվապահական, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի մասնագիտացված շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ` վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքներով իրականացնող, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն իրականացնող տնտեսվարողներին։ Բացի այդ, կներառվեն նաև մանր կլինիկաները, փոքր ատամնաբուժարանները»,– ավելացրեց նախարարը։
Ի դեպ, այս պահին 1300 փոքր կլինիկաներ իրենց գործունեությունն իրականացնում են հատուկ հարկման համակարգում։
Հովհաննիսյանի խոսքով` այս որոշման արդյունքում հարկման մեկ միասնական և հավասար միջավայր կձևավորվի։
Կառավարությունն օրինագիծը կուղարկի ԱԺ` հաստատման։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն էր տվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հանրային քննարկման փուլում արդեն իսկ արժանացել էր գործարարների և ոլորտի մասնագետների բուռն քննադատությանը։ Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկը կրկնակի կբարձրանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, թե շրջանառության հարկի համակարգը արտոնյալ լինելու փոխարեն խանգարում է տնտեսության աճին՝ գործարարները զսպում են իրենց բիզնեսի աճը՝ նախանշված շեմը չգերազանցելու ու հարկային արտոնությունից չզրկվելու համար։
Այս փոփոխության դեմ բողոքի ակցիաներ են իրականացրել փաստաբանները։
Փաստաբանների ու ՔՊ-ականների հանդիպումն արդյունավետ չի եղել. կրքերը կարող են կրկին թեժանալ
Լրահոս
0