00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համակարգի «ռեստարտ»՝ ընտրական փուլից առաջ. քաղաքագետը` պաշտոնանկությունների մասին

© Photo : official site of the Prime Minister of RAПремьер-министр Никол Пашинян принял участие в торжественном заседании, посвященном Дню служащего Следственного комитета (9 октября 2023). Еревaн
Премьер-министр Никол Пашинян принял участие в торжественном заседании, посвященном Дню служащего Следственного комитета (9 октября 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2024
Բաժանորդագրվել
Սուրենյանցը չբացառեց, որ հրաժարական տված պաշտոնյաներից որոշների նկատմամբ քրեական գործեր կհարուցվեն։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունում կադրային ջարդը լիովին տեղավորվում է նախընտրական գործընթացների տրամաբանության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ ընտրական ցիկլից առաջ իշխանությունները փորձում են վերբեռնել՝ «ռեստարտի ենթարկել» համակարգը։
Ավելի վաղ հրաժարական էին տվել մի քանի նախարարներ և գործադիր իշխանության գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ ինքն է եղել նրանց հեռացման նախաձեռնողը, ինչպես նաև ընդգծել էր, որ պաշտոնանկությունները կապված չեն անձնական գործոնների հետ, այլ պայմանավորված են համակարգային խնդիրներով։
Փորձագետը նշեց, որ ՀՀ կառավարությունում հրաժարականների ալիքը սպասելի էր, հատկապես կառավարության ուրբաթ օրվա նիստում Փաշինյանի ելույթից հետո, որի ընթացքում նա ուժայիններին խիստ նկատողություն արեց։
Սուրենյանցի դիտարկումների համաձայն՝ հեռացված պաշտոնյաների մեծ մասը հանդես եկան «ներդաշնակ աշխատանքի» և «լուռ և խաղաղ հեռանալու» մասին անատամ հայտարարություններով, քանի որ նրանք վառ անհատականությամբ աչքի չեն ընկել, և նրանցից դժվար էր որևէ այլ արձագանք սպասել։
Իսկ ամենասկանդալայինը նա համարում է ԲԴԽ պաշտոնաթող ղեկավար Կարեն Անդրեասյանի հայտարարությունը։
«Այս դեպքում մենք շատ արտառոց փաստի հետ գործ ունենք։ Փաստորեն ապացուցվեց ընդդիմության տարբեր գործիչների բազմաթիվ պնդումները այն մասին, որ դատական իշխանությունը գործադիր իշխանության կրնկի տակ է։ Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին իրեն վստահելու համար, թեև Նիկոլ Փաշինյանը, համաձայն օրենսդրության, նրա նշանակման հետ որևէ առնչություն չպետք է ունենար»։
Սուրենյանցը նաև տարօրինակ է համարում Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ նա պաշտոնյաներին խնդրել է ազատման դիմում գրել, չէ որ նրանց նշանակումն ու ազատումը վարչապետի պարտականությունների մեջ են մտնում։
Սուրենյանցը չի բացառում, որ պաշտոնազրկվածից ոմանք վերջնականապես կհեռանա իշխանության ուղեծրից, նախկին ղեկավարներից մի քանիսի դեպքում հնարավոր է պաշտոնների փոխատեղում, իսկ որոշների դեմ կարող են նույնիսկ քրեական գործեր հարուցվել:
«Ոմանց կարող են քրեական գործեր սպառնալ։ Այդպիսով Փաշինյանը ամբողջությամբ ցույց կտա իր կեղծ թեզերը։ Առհասարակ, յուրաքանչյուր հեղափոխության «ոսկե կանոնն է»՝ օտարներին խժռելուց հետո անցնում է յուրայիններին։ Սա անհատականացված ավտորիտարիզմ է։ Բազմաթիվ անգամներ եմ ասել՝ նա անգամ յուրայիններին չի խնայելու, լինի դա իշխանության պահպանման համար, թե երկրից ճողոպրելու պարագայում․․․ Անհատականացված ավտորիտարիզմները հենց այսպիսին են լինում»,-նկատեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է նոր նշանակումներին, ապա, ըստ փորձագետի, դրանք կարելի է սպասել ինչպես առաջիկայում, այնպես էլ մի քանի ամիս անց, եթե վարչապետ Փաշինյանը ցանկանա բարձր պաշտոններում նոր թեկնածուների ընտրությանը կուսակցության ակտիվ մասնակցության տպավորություն ստեղծել:
Ի՞նչ կապ ունեն ՀՀ–ում տեղի ունեցած պաշտոնանկությունները և Թրամփի ընտրությունը
Վերջում նա ընդգծեց, որ ընտրությունների նախաշեմին ցանկացած քաղաքական թիմում միշտ վերադասավորումներ են լինում: Այնպես որ, հարցը ներկուսակցական հարաբերություններն են։ Իշխանական համակարգը հարմարվում է ընտրություններին մասնակցելուն, և կարևոր չէ՝ դրանք արտահե՞րթ, թե՞ հերթական կլինեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ իրենց պաշտոններից զրկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի և Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարներ Սասուն Խաչատրյանն ու Կարեն Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, պետական եկամուտների կոմիտեի և քննչական կոմիտեի նախագահներ Ռուստամ Բադասյանն ու Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Հրաժարականների շարքը սկսվեց կառավարության վերջին նիստից անմիջապես հետո, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատության ենթարկեց ուժային գերատեսչությունների աշխատանքը:
Լրահոս
0