00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կապ ունեն ՀՀ–ում տեղի ունեցած պաշտոնանկությունները և Թրամփի ընտրությունը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը
Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2024
Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իգիթյանը կարծում է, որ պետք չէ շտապել եզրակացություններ անել, քանի որ պաշտոնանկ արվածները կարող են նշանակվել այլ՝ ոչ պակաս բարձր և պատասխանատու պաշտոնների։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Այն պաշտոնանկությունները, որոնք տեղի ունեցան ՀՀ–ում, կադրային ջարդ դժվար է անվանել։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում ասաց կովկասագետ Կարեն Իգիթյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի երեկոյան աշխատանքից ազատել է երկու նախարարի և չորս բարձրաստիճան պաշտոնյայի։
«Մենք չգիտենք` հետագայում պաշտոնանկ արված այս մարդկանց հետ ի՞նչ կարող է լինել։ Հիմա գործից հանել են, հնարավոր է` հետագայում նոր պաշտոններ տան, որը, օրինակ` հաճախակի լինում էր սահակաշվիլական Վրաստանում»,– նշեց Իգիթյանը։
Հայաստանում տեղի ունեցած այս պաշտոնանկությունների հարցում նա ուղիղ կապ է տեսնում ԱՄՆ–ում տեղի ունեցած ընտրությունների հետ, երբ հաղթեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Պաշտոնանկ եղած անձանց մեջ կային մարդիկ, որոնք ավելի շատ կապ ունեին ԱՄՆ դեմոկրատական իշխանությունների հետ։ Սա ՀՀ իշխանությունների կողմից ևս մեկ քայլ է ԱՄՆ նոր ադմինիստրացիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար»,– կարծիք հայտնեց կովկասագետը։
Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը, տարիներ շարունակ լինելով երկրի ղեկավար, խաղում էր ընդդիմադիրի դերը։
«Այնպիսի տպավորություն էր, որ ինքը մինչև հիմա ընդդիմադիր է, և ինքը չէ այդ հարցերը լուծում։ Դա շատ հարմար տակտիկա է, որն առաջին մի քանի տարին աշխատեց, հիմա դա նույն ձև չի կարող աշխատել»,– ասաց Իգիթյանը։
Այս պաշտոնանկություններով վարչապետը նոր ընտրությունների է պատրաստվո՞ւմ հարցին կովկասագետը դժվարացավ հստակ պատասխանել։
«Եթե նոր ընտրություններ են, ինչո՞ւ հենց այդ մարդկանց հեռացրեց։ Այս մարդիկ այնքան էլ հանրային չէին, այդքան չէին խոսում, ու չկար այդ օրակարգը, որ ռեպրեսիվ ապարատի Եժովներին բոլորին պետք է հանեն, ու ինքը դրանով կմաքրվի։ Համենայնդեպս, ես նման օրակարգ չեմ նկատել»,– ավելացրեց Իգիթյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Նոյեմբերի 17-ին լրատվամիջոցները գրեցին, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրեց, որ հրաժարական է տալիս` առանց խոսելու խորքային պատճառների մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ազատման դիմումներ են գրել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Լրահոս
0