https://arm.sputniknews.ru/20241116/mankakan-evratesil-2024um-haghtec-vrastany-vor-teghum-e-hajastany-83078199.html
«Մանկական Եվրատեսիլ 2024–ում» հաղթեց Վրաստանը. ո՞ր տեղում է Հայաստանը
«Մանկական Եվրատեսիլ 2024–ում» հաղթեց Վրաստանը. ո՞ր տեղում է Հայաստանը
Sputnik Արմենիա
Հայաստանի ժյուրին իր 12 միավորը տվեց Վրաստանին: 16.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-16T22:58+0400
2024-11-16T22:58+0400
2024-11-16T23:09+0400
հայաստան
մանկական եվրատեսիլ
լեո մկրտչյան
երգ
մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/10/83082102_0:2:1601:902_1920x0_80_0_0_5ddc25362b5d699861c8c22fb1ec34a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբեր – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Պուտկարաձեն։ Նա ստացավ 239 միավոր։Հայաստանի պատվիրակ 10-ամյա Լեոն իր «Cosmic friend» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ ստանալով 125 միավոր։Ժյուրիի քվեարկության արդյունքներով Հայաստանին 12 միավոր տվեցին Ֆրանսիան, Վրաստանը: Հայաստանի ժյուրին իր 12 միավորը տվեց Վրաստանին:«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն պահանջում, որ հաղթող երկիրը հյուրընկալի մրցույթը, նա նաև հրաժարվելու իրավունք ունի։ Անցած տարի մրցույթում հաղթել էր Ֆրանսիան, բայց այս տարի երաժշտական մրցույթն անցկացվեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Շոուն այս տարի կրում էր «Ծաղկենք» խորագիրը։Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021 թ–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/10/83082102_198:0:1401:902_1920x0_80_0_0_e7b40089dd6d7d1f1633337f4299d91e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մանկական եվրատեսիլ, լեո մկրտչյան, երգ, մրցույթ
հայաստան, մանկական եվրատեսիլ, լեո մկրտչյան, երգ, մրցույթ
«Մանկական Եվրատեսիլ 2024–ում» հաղթեց Վրաստանը. ո՞ր տեղում է Հայաստանը
22:58 16.11.2024 (Թարմացված է: 23:09 16.11.2024) Հայաստանի ժյուրին իր 12 միավորը տվեց Վրաստանին:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբեր – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Պուտկարաձեն։ Նա ստացավ 239 միավոր։
Հայաստանի պատվիրակ 10-ամյա
Լեոն իր «Cosmic friend» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ ստանալով 125 միավոր։
Ժյուրիի քվեարկության արդյունքներով Հայաստանին 12 միավոր տվեցին Ֆրանսիան, Վրաստանը: Հայաստանի ժյուրին իր 12 միավորը տվեց Վրաստանին:
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն պահանջում, որ հաղթող երկիրը հյուրընկալի մրցույթը, նա նաև հրաժարվելու իրավունք ունի։ Անցած տարի մրցույթում հաղթել էր Ֆրանսիան, բայց այս տարի երաժշտական մրցույթն անցկացվեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Շոուն այս տարի կրում էր «Ծաղկենք» խորագիրը։
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։
Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց
Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց
Մալենան 2021 թ–ին։