00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելի բանակը մեկ օրում հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» և ՀԱՄԱՍ–ի ավելի քան 100 օբյեկտի

© AP Photo / Baz RatnerՀրետակոծություն
Հրետակոծություն - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2024
Հրետակոծություն
Բաժանորդագրվել
ՑԱԽԱԼ–ը պնդում է, որ հարվածները հասցվել են զենքի պահեստներին, արձակման կայանքներին, ենթակառուցվածքների ստորգետնյա օբյեկտներին։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մեկ օրում ավիահարվածներ է հասցրել «Հզբոլլահ» շարժման և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ավելի քան 100 օբյեկտի։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Անցած մեկ օրվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում և Լիբանանում հարվածներ են հասցրել ավելի քան 100 ահաբեկչական օբյեկտի, այդ թվում` զենքի պահեստների, Իսրայելի տարածքը թիրախավորող արձակող կայանների, հրամանատարական կենտրոնների և ահաբեկչական ենթակառուցվածքների այլ օբյեկտների»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ Լիբանանի հարավում իսրայելական զորքը ոչնչացրել է «Հզբոլլահի» զինապահեստները, հրամանատարական կետերն ու արձակման կայանները, ինչպես նաև հայտնաբերել շարժման ստորգետնյա ենթակառուցվածքային օբյեկտներ։
Գազայի հատվածի հյուսիսում իսրայելցի զինվորականները հարված են հասցրել արմատականների ​​զենքի պահեստին և ոչնչացրել մի քանի զինված պաղեստինցի ինչպես մերձամարտերում, այնպես էլ ավիահարվածների օգնությամբ։
«Հզբոլլահ» շարժումը բալիստիկ հրթիռներով հարվածել է Իսրայելի գլխավոր շտաբին
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։
Լրահոս
0