00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախընտրական կրքեր Գյումրիում. ի՞նչ մեթոդ է ուզում կիրառել ՔՊ-ն իշխանության գալու համար

Գյումրի - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2024
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցի տեղեկություններով ` մի քանի կուսակցությունների ներկայացուցիչները վերջին օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանին համոզում են առաջադրվել, սակայն պատգամավորը կատեգորիկ մերժում է։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում, ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրություններ կանցկացվեն, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է կրկնել Երևանի քաղաքապետի ընտրությունների փորձը` կառավարում ստանձնելով հայտնի Դոգ մականվամբ Վարդան Ղուկասյանի ղեկավարած ԴՕԿ և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունների հետ համագործակցությամբ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ չնայած ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, քաղաքական դաշտում, մասնավորապես` ընդդիմադիրների մոտ, դեռ ցաքուցրիվ վիճակ է։
Լրատվամիջոցի տեղեկություններով` մի քանի կուսակցությունների ներկայացուցիչները վերջին օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ են կոնսուլտացիաներ են իրականացնում, նրան համոզում են առաջադրվել, սակայն պատգամավորը կատեգորիկ մերժում է։
«Բալասանյան» դաշինքի մանդատները վայր դնելը ձերբակալությունների հետ կապ չունի․ մարզպետ
«Բանն այն է, որ իշխանությունն անակնկալի է բերել ընդդիմադիր դաշտին, և պոտենցիալ թեկնածուները կարծում են, որ ժամանակ չկա նորմալ պատրաստվելու, իսկ հապճեպ ընտրություններում հնարավոր չէ հաղթանակ տանել»,–գրում է «Հրապարակը»։
Նշենք, որ նախնական հաշվարկով` Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 29–ին։
Հիշեցնենք` 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց 2021 թ. նոյեմբերի 4-ին։
2024թ–ի հոկտեմբերի 28-ին Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները հրաժարական տվեցին և ավագանիում մեծամասնություն դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը հայտարարեց, որ ավագանու առաջիկա նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին։ ՔՊ–ն հայտարարեց, որ հարցը լուծելու համար Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ ՔՊ-ի թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։
Լրահոս
0