00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԿարեն Սարուխանյանը Աժ–ում
Կարեն Սարուխանյանը Աժ–ում - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2024
Կարեն Սարուխանյանը Աժ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ պատգամավոր խոսքով` Գյումրիում «Բալասանյան դաշինքի» ու «Քաղաքացիական պայմանագրի» 2022 թվականին կազմած կոալիցիան չաշխատեց և այն, ինչ պետք է արվեր Գյումրիում, չէր արվում։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Գյումրու քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։ Այս մասին ճեպազրույցում հայտնեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 28–ին Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն են ներկայացրել: Այն բանից հետո, երբ ավագանին համալրվի, քվեարկության միջոցով կընտրեն նոր քաղաքապետին։
Հոկտեմբերի 25–ին «Բալասանյան դաշինքի» ընտրացուցակում ընդգրկված, սակայն մանդատ չստացած անձինք ինքնաբացարկ էին ներկայացրել և դուրս եկել ցուցակից: «Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» 2022 թվականին կոալիցիոն հուշագրի հիման վրա Գյումրին ղեկավարում էին համատեղ, սակայն նախորդ տարի ՔՊ–ն խզեց դաշինքի հետ հուշագիրը:
«Ենթադրում եմ, որ Գյումրիում ընտրություններ տեղի կունենան կա՛մ այս տարվա սկիզբ, կա՛մ երկրորդ կես։ Իմ կարծիքով` գարնան կողմ, ամենահարմար տարբերակն է, բայց դրա վերաբերյալ հստակ որոշում դեռ չկա»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` Գյումրիում «Բալասանյան դաշինքի» ու «Քաղաքացիական պայմանագրի» 2022 թվականին կազմած կոալիցիան չաշխատեց և այն, ինչ պետք է արվեր Գյումրիում, չէր արվում։
Գյումրիում տեղի ունեցածը փաստում է, որ իշխող Քաղաքացիական պայմանագիրը փորձում է զավթել իշխանությունը.Ավետիսյան
Նշենք, որ Կարեն Սարուխանյանը ծնվել է 1986թ. օգոստոսի 20-ին Գյումրիում: 2018 թվականից զբաղեցրել է ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը, իսկ 2021 թվականից ՔՊ–ական պատգամավոր է։
Լրահոս
0