00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Մոլդովայի ԱԳՆ

© Photo : Public domain / GiküՄոլդովայի ԱԳՆ
Մոլդովայի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2024
Մոլդովայի ԱԳՆ
Բաժանորդագրվել
Դավիթ Բոչորիշվիլիին Մոլդովայի ԱԳՆ են կանչել Վրաստանի վարչապետի հայտարարությունների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Քիշնևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Բոչորիշվիլին Մոլդովայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Մոլդովայի նախագահական ընտրությունների անցկացումը հետաքննելու կոչի պատճառով: Տեղեկությունը հայտնում է Մոլդովայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Ընդդիմադիրները, որոնք չեն ընդունում իշխող «Վրացական երազանքի» հաղթանակը, պահանջում են, որ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների միջազգային հետաքննություն անցկացվի: Հետաքննության անհրաժեշտության մասին են հայտնել նաև Թբիլիսիում գտնվող եվրոպական ութ երկրների խորհրդարանների արտաքին գործերի կոմիտեների նախագահները: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եթե խոսվում է ընտրությունների անցկացման հետաքննության անհրաժեշտության մասին, ապա պետք է սկսել ոչ թե Վրաստանից, այլ Մոլդովայից:
«Մոլդովական կողմը Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Բոչորիշվիլիին դժգոհություն է հայտնել խեղաթյուրված և անհետևողական վարքագծի առնչությամբ, որով Վրաստանի վարչապետն իր հրապարակային ելույթում դիտարկում է Մոլդովայի եվրոպական ինտեգրման և մեր երկրում ընտրական գործընթացի հարցերը»,-ասված է ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ Մոլդովայի և Վրաստանի միջև հարաբերություններում պետք է գերակշռեն համագործակցությունն ու ավանդական բարեկամությունը:
Մոլդովական փորձ. երբ արտերկրում ապրող քաղաքացիներն են որոշում ընտրությունների ելքը
Հիշեցնենք` նոյեմբերի 3-ին Մոլդովայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հաղթանակի համար պայքարում էին երկրի արևմտամետ նախագահ Մայա Սանդուն և ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ երկրի նախկին գլխավոր դատախազը, որը հեռացվել է Սանդուի ռեժիմի կողմից: Արձանագրություններն ամբողջությամբ մշակելուց հետո պարզ դարձավ, որ Սանդուն, որին աջակցում է «Գործողություն և համերաշխություն» արևմտամետ կուսակցությունը, ստացել է քվեների 55,33%-ը, իսկ Ստոյանոգլոն՝ 44,67%-ը։ Միևնույն ժամանակ երկրի ներքին ընտրատեղամասերի արձանագրությունների մշակումից հետո ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը Ստոյանոգլոն էր՝ 51,19%-ով, Սանդուն հավաքել էր 48,81%-ը: Այդուհանդերձ, Մոլդովայի ԿԸՀ–ն հայտարարեց, որ հաղթել է Սանդուն։
Մոլդովայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ․ նրան բողոք է ներկայացվել
Լրահոս
0