00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոլդովայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ․ նրան բողոք է ներկայացվել

© Sputnik / Мария ДевахинаՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2024
Բաժանորդագրվել
Մոլդովայում ընտրությունների երկրորդ փուլից առաջ Քիշնևի օդանավակայանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության երեք ռուս անդամների մերժել են մուտք գործել երկիր՝ չնայած Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նրանց հավատարմագրմանը:
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայում Մոլդովայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվել է բողոք նախագահական ընտրություններում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ռուս դիտորդների նկատմամբ ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքը։
«Ռուսաստանի Դաշնությունում Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիան Դարին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ: Դեսպանին վճռական բողոք է հայտնվել Մոլդովայի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ռուսաստանցի կարճաժամկետ դիտորդների նկատմամբ պաշտոնական Քիշնևի ոչ բարեկամական խտրական գործողությունների կապակցությամբ»,- նշել են ԱԳՆ-ում։
Գերատեսչությունում ընդգծել են, որ քվեարկության առաջին փուլից և ԵՄ-ին անդամակցելու շուրջ սահմանադրական հանրաքվեից առաջ, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին, մոլդովական իշխանություններն անհիմն մերժել են Ռուսաստանից հինգ միջազգային դիտորդների հավատարմագրումը:
Մինչև ընտրությունների երկրորդ փուլը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, Քիշնևի օդանավակայանում մերժվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության երեք ռուս անդամների մուտքը Մոլդովա, թեև նրանք հավատարմագրված էին Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
«Քիշնևի այդօրինակ գործողությունները հանդիսանում են ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում, մասնավորապես, ԵԱՀԽ 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթի և 2002 թվականի ԱՊՀ կոնվենցիայի ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին, որոնց մասնակիցն է Մոլդովայի Հանրապետությունը», – հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում արձանագրել են, որ այդ քայլերը ձեռնարկվել են ԵՄ թեկնածու պետության կողմից, ինչը համապատասխան կերպով բնութագրում է եվրոպական ժողովրդավարական արժեքները, որոնց պահպանմանը ձգտում է Մոլդովայի ղեկավարությունը:
ՌԴ–ն կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ` խստորեն պաշտպանելով սեփական ազգային շահերը. ԱԳՆ
«Ռուսաստանից միջազգային դիտորդների նկատմամբ Մոլդովայի իշխանությունների աղաղակող գործողությունների կապակցությամբ նման դիտողություն է արվում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարությանը Վիեննայում ԵԱՀԿ Ռուսաստանի մշտական ներկայացուցչության գծով», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։
Մոլդովայի ԿԸՀ նախնական տվյալներով՝ գործող նախագահ Մայա Սանդուն (արևմտամետ թեկնածու) նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է 55,33 %, Ալեքսանդր Ստոյանոգլոն (նախկին գլխավոր դատախազ, ծագումով Գագաուզիայից)՝ 44,67 %:
Ձայների հաշվարկը սկսվելուց հետո Ստոյանոգլոն, փոքր տարբերությամբ, առաջատարն էր, սակայն քվեների հաշվարկի ընթացքում՝ հատկապես արտերկրի ընտրական տեղամասերից արձանագրությունները ստանալուց հետո, արդյունքները «գլխիվայր շրջվեցին»։
Լրահոս
0