00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ն տապալեց Բաքվում պահվող ռազմագերիների մասին հայտարարության քվեարկությունը

© Sputnik / Asatur YesayantsԱզգային ժողով
Ազգային ժողով - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2024
Ազգային ժողով
Բաժանորդագրվել
Իշխանական պատգամավորներից ներկա էին միայն ԱԺ փոխնախագահներ Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը, որոնք պարզապես չմասնակցեցին քվեարկությանը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հայտարարության քննարկմանը և քվեարկությանը
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ–ում այսօր քննարկվեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը, ընդդիմադիրներն առաջարկում էին նաև հայտարարություն ընդունել։
Բայց հայտարարությանը կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր խմբակցությունների 30 ներկայացուցիչները, ձեռնպահ և դեմ պատգամավորներ չկային։
ՔՊ պատգամավորներից ներկա էին միայն ԱԺ փոխնախագահներ Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը, որոնք ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դեռ առավոտյան նշել էր, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունը պետք է իրենց հստակ վերաբերմունքն արտահայտեն Ադրբեջանի կողմից իրականացվող հակամարդկային արարքի վերաբերյալ։
Նա նաև նշել էր` սա շատ լավ առիթ է, որ հայ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը Բաքվում նախաձեռնված COP–29–ի շրջանակում պահանջ ու ուղերձ հղի միջազգային հանրությանը։
Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
Հայաստանը պետք է միջնորդներ գտնի Բաքվից գերիներին ազատելու համար. Կապրիելյան
Լրահոս
0