00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը պետք է միջնորդներ գտնի Բաքվից գերիներին ազատելու համար. Կապրիելյան

© Photo : provided by Armen Kaprielyan Հայաստանի ռազմագերիների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը
Հայաստանի ռազմագերիների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2024
Հայաստանի ռազմագերիների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի ռազմագերիների հարցերի հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավարը կարծում է, որ պետք է ուժեղացնել դիվանագիտական ճնշումն Ադրբեջանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը պետական մակարդակով կարող է ավելին անել Ադրբեջանում պահվող գերիներին ազատ արձակելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ռազմագերիների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը։
Նա կարծում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել դիվանագիտական ճնշումն Ադրբեջանի վրա՝ միջազգային միջնորդների ներգրավմամբ:
«Դրանք կարող են լինել միջազգային մարդասիրական կազմակերպություններ, գուցե բարեկամ երկրների ղեկավարներ, կամ երկրներ, որոնց ղեկավարության ձայնը լսելի ու ընդունելի է Ադրբեջանում։ Այսինքն` բոլոր հնարավոր լծակները Հայաստանը պարտավոր է օգտագործել»,- ասաց նա։
Կապրիելյանը բերեց Ռուսաստանի և Ուկրաինայի օրինակը, որոնք, չնայած շարունակվող ռազմական գործողություններին, այնուամենայնիվ, հնարավորություն են գտնում պայմանավորվել և գերիների փոխանակում իրականացնել: Ըստ նրա, եթե այնտեղ հնարավոր է, ապա այստեղ էլ հնարավոր կլինի։
Փորձագետը նաև կարծում է, որ այս բանակցություններին ոչ մի կերպ չպետք է տրվի քաղաքական աստառ, ինչը հաճախ փորձում ու անում է Ադրբեջանը։
«Միշտ էլ շատ ծանր է եղել այս հարցով բանակցությունները հակառակորդ կողմի հետ։ Նույնիսկ եթե հայ զինվորը պատահաբար հայտնվում է Ադրբեջանի տարածքում, Բաքուն դրան մշտապես քաղաքական երանգ է հաղորդում։ Անգամ մեկ ռազմագերու վերադարձի համար, այն էլ ոչ մարտական պայմաններում գերեվարված անձի, բավականին բարդ ճանապարհ ենք անցել, իսկ Ադրբեջանը մշտապես շանտաժի է ենթարկել ու խոչընդոտներ ստեղծել»,- նշեց Կապրիելյանը։
Ինչ վերաբերում է հասարակական ակցիաներին, որոնք առավել ակտիվացել են Բաքվում Կլիմայի փոփոխության COP29 համաժողովին ընդառաջ, Կապրիելյանի կարծիքով, դրանք ողջունելի են։ Ըստ նրա՝ բողոքներն ու կոչերը միջազգային արշավի կարևոր մասն են, սակայն գլխավոր պատասխանատվությունը պետության վրա է:
Նշենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ապօրինի պահվում է Բաքվի բանտում։
Ապացուցե՛ք, որ նա ողջ է. ահազանգում է լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանի կինը
Լրահոս
0