00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրադարանավարները դեֆիլե՞ կազմակերպեն. պատգամավորը վրդովվեց ՀՀ ֆինանսների նախարարի ասածից

© SputnikԼիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2024
Լիլիթ Գալստյան
Բաժանորդագրվել
Լիլիթ Գալստյանը ապշեց Վահե Հովհաննիսյանի մի շարք ձևակերպումներից։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Գրադարանավարների ու թանգարանների աշխատակիցների աշխատավարձը 2025 թվականին չի բարձրանա։ Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։
Ավելի վաղ նախարարն ասել էր, որ առավոտյան աշխատանքի գնացող պետական աշխատողն իր համար հերոս է, ու հիշել էր իր սիրելի «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմի հերոսներից մեկին։
«Մի՞թե հերոս չէ պետական այն աշխատողը, որը շատ ցածր աշխատավարձով հանրային բարիք է ստեղծում։ Կան պետական աշխատողներ, որոնց աշխատավարձը 100 հազար դրամն էլ չի անցնում, դրանք թանգարանների ու գրադարանների աշխատակիցներն են, որոնց աշխատավարձը սպառողական զամբյուղի շրջանակում է։ Ինչո՞ւ նախատեսված չէ այս հատվածի աշխատավարձերի բարձրացում»,– հետաքրքվեց Գալստյանը։
Նախարարի պատասխանն անսպասելի էր պատգամավորի համար։ Հովհաննիսյանը հայտարարեց, որ քաղաքացիներին ծառայություններ մատուցող ՊՈԱԿ–ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում։
«Մենք դնում ենք մեխանիզմներ, որ ՊՈԱԿ–ները կարողանան ինքնուրույն գեներացնել եկամուտներ, եթե խոսքը վերաբերում է նաև թանգարաններին։ Նրանք գոյություն ունեն, որ մարդիկ այնտեղ գնան։ Եթե այնտեղ մարդիկ չեն գնում, հարց է առաջանում` ինչո՞ւ այն գոյություն ունի»,– ընդգծեց նա։
Նախարարը թանգարաններին ու գրադարաններին կոչ արեց սեփական եկամուտներ գեներացնել ու դրանցով բարձրացնել իրենց վարձատրությունը։
«Կարող եմ ասել, որ այս մեխանիզմի ներդրման արդյունքում մենք ունենք ՊՈԱԿ–ներ, որոնք բարձրացնում են իրենց աշխատավարձը։ Փորձում ենք մեր կողմից հատկացվող գումարները արդյունքի համար տալ, այլ ոչ թե հենց–նենց տեղը ծախսվեն դրանք` սպասարկելու ընթացիկ գոյությունը»,– ասաց Հովհաննիսյանը։
Գալստյանն ապշեց նախարարի ձևակերպումներից։ Ըստ նրա` Հովհաննիսյանն իր ելույթում մեծ գաղափարներից էր խոսում, իսկ հիմա թույլ է տալիս գրադարանավարների ու թանգարանների աշխատողներին կոչ անել ինչ–որ բիզնես ծրագրեր իրականացնել բարձր աշխատավարձ ստանալու համար։
«Դուք ո՞նց եք պատկերացնում, որ մի ինչ–որ դեֆիլե կազմակերպեն գրադարանավարները, ինչպես մի քանի օր առաջ գրեթե սրբապղծության հասնող մոդայի ցուցադրություն եղավ հուշակոթողում («Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառման պաշտոնական բացումն այս տարի տեղի է ունեցել ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշահամալիրի տարածքում. խմբ)։ Այստեղ պետության պարտականությունը որտե՞ղ է։ Ի վերջո, չի կարելի բոլոր ոլորտների վրա բիզնեսային և նյութականացված վերաբերմունք պրոյեկտել»,– ասաց պատգամավորը։
Գալստյանի խոսքով` նախարարն իր վերաբերմունքով ևս մեկ անգամ վերահաստատեց, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ մշակույթի նկատմամբ վերաբերմունքը պարզապես մնացորդային է։
Լրահոս
0