00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարկ վճարողը և սահմանին կանգնած զինվորը նույն հերո՞սն են. ՀՀ ֆինանսների նախարարի պատասխանը

© Sputnik / Aram NersesyanՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2024
Վահե Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ անձնազոհությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ տաք սենյակում նստելը չի նշանակում անձնազոհություն չունենալ։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Հովհաննիսյանը հայտարարեց, որ առավոտյան աշխատանքի գնացող պետական աշխատողն իր համար հերոս է, ու հիշեց իր սիրելի «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմի հերոսներից մեկին։
«Չէի ասի, որ ամեն օր իմ աշխատավայր գնալը սխրանք է, սակայն ինչ–որ հերոսական բան դրա մեջ, այնուամենայնիվ, կա… Մենք պետք է վերագնահատենք հերոսության մասին մեր պատկերացումները և ընդունենք, որ ամենօրյա տքնաջան աշխատանքը, որը ոչ միշտ կարող է բերկրանք պատճառել, նույնպես խիզախություն ու ջանք է պահանջում»,– ասաց նախարարը։
ՀՀ–ում մի շարք ծառայություններ արտոնյալ հարկման համակարգից կտեղափոխվեն ԱԱՀ դաշտ
Խամոյանը հետաքրքրվեց` ե՞րբ նախարարը հասկացավ, որ տաքուկ աշխատասենյակում նստած, եկամուտ ստացող ու դրա մի մասից պետությանը վճարող քաղաքացին և սահմանին ցրտին ու սառնամանիքին կանգնող զինվորը նույն հերոսն են։
«Հարկ վճարելը պարտականություն է, իսկ անձնազոհությունը կամավոր մարտի դաշտ գնալն է։ Հարկ վճարողը ոչ թե կենաց է ուզում ձեզնից, այլ ուզում է կանխատեսելի հարկային դաշտ։ Այնպիսի կանխատեսելիություն է ուզում, որ ձեր իշխանության պարագայում անհնարին է։ Անգամ դահլիճում նստած Փաշինյանի անվտանգության աշխատակիցները 1 ժամվա կանխատեսելիություն չունեն։ Իրենք չգիտեն` 1 ժամ հետո ինչ է տեղի ունենալու, հեծանիվով որտեղ են գնալու, ու հարկ վճարողն այս պայմաններում ի՞նչ կանխատեսելիություն պետք է ունենա»,– հարցրեց Խամոյանը։
Ի պատասխան նախարարը հայտարարեց, որ հերոսությունն իր պատկերացումներով կապված է անձնազոհության հետ
«Տաք սենյակում նստելը չի նշանակում անձնազոհություն չունենալ, այսինքն` միայն սահմանին լինելը չէ, որ անձնազոհություն է. անձնազոհությունը տարբեր դրսևորումներ կարող է ունենալ»,– վստահեցրեց նա։
Ի դեպ, նախարարն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու փոխվարչապետներին հատուկ շնորհակալություն հայտնեց իմաստուն առաջնորդությամբ լուծումներ առաջադրելու համար այն տեղերում, որտեղ դրանք անհնարին էին թվում։
Ինչո՞ւ է Փաշինյանի տիկնոջը 150 հազար դոլարանոց Lexius սպասարկում. նախարարը չգիտի
Լրահոս
0