00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության պայմանագրի ստորագրման մասին պետք է մինչև մայիս մոռանալ. Բադալյան

© SputnikԱրմեն Բադալյան
Արմեն Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2024
Բաժանորդագրվել
Թրամփի ընտրությունը, Բադալյանի գնահատմամբ, բացի խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների վրա ազդելուց, կազդի նաև ՀՀ–ին ԱՄՆ–ից տրամադրվող ֆինանսավորման վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին պետք է մինչև մայիս մոռանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Այդ պայմանագիրը, քաղտեխնոլոգի կարծիքով, պետք էր երկու մարդու` ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։
Ի՞նչ պետք է սպասի Հայաստանը Թրամփի ընտրվելուց. փորձագետների կարծիքը
«Խաղաղության պայմանագիրն ամենաշատը պետք էր Քամալա Հարիսին, որ կողմնակիցների մոտ ասի` մենք հասանք հայ ու ադրբեջանցի ժողովուրդների խաղաղությանը։ Հարիսը կդառնար խաղաղության, հաջողության, հանգստության խորհրդանիշ։ Հիմա ինքն էլ չկա։ Բայդենը հունվարի 20–ին գնում է, իրեն արդեն պետք չէ։ Խաղաղության պայմանագիրը պետք էր նաև Օլաֆ Շոլցին` այդ պայմանագրով Միջինի Ասիայից հանքահումքային ռեսուրսները Հարավային Կովկասով Արևմուտք տանելու համար, բայց Գերմանիայի իշխող կոալիցիան քանդվեց, և Շոլցը հունվարին կամ մարտին չի լինելու կանցլեր»,–ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Քաղտեխոնոլոգի խոսքով` ԱՄՆ ընտրություններից հետո նորընտիր նախագահը սկզբնական շրջանում զբաղված է լինելու կադրային հարցերով, որից հետո գուցե անդրադարձ լինի «խաղաղության պայմանագրին»
«Թրամփը հունվարի 20–ին կդառնա նախագահ, փետրվար–մարտ ամսին պաշտոնյաները կնշանակվեն, մինչև կգան պաշտոնները կզբաղեցնեն, որից հետո մայիս–հունիսին կնայեն տեսնենք, թե այդ ինչ պայմանագիր էր։ Արդյոք դա ԱՄՆ–ին պետք է։ Այդ պատճառով խաղաղության պայմանագրի մասին մոռացեք մինչև մյուս տարվա մայիս, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Մայիսից սկսած գուցե այդ հարցին անդրադառնան, գուցե նաև չանդրադառնան»,–կարծում է Բադալյանը։
Թրամփի ընտրությունը, Բադալյանի գնահատմամբ, բացի խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների վրա ազդելուց, կազդի նաև ՀՀ–ին ԱՄՆ–ից տրամադրվող ֆինանսավորման վրա։
«ԱՄՆ նոր նախագահըկսկսի ամբողջ աշխարհում ֆինանսավորման ծավալների և ծրագրերի լուրջ վերանայում, որոնց վրա շռայլորեն ծախսվում են ամերիկյան փողերը։ Նման «ռևիզիան» անշուշտ կազդի նաև Հայաստանի վրա:Դրանով է մեծապես պայմանավորված այն, թե ինչու Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ները և տարբեր «խոսողգլուխներ» առանձնապես ոգևորված չեն Թրամփի ընտրությունից, Թրամփ-գործարարը կարող է «գույքագրում» սկսել ՝ հասկանալու համար, թե ինչի վրա են ծախսվել և ծախսվում ԱՄՆ-ի շռայլ ներարկումները հանրային հատվածի վրա»,–ասաց նա։
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները «սառեցված են». Ալիևը՝ ժամկետների մասին
Հասկանալի է, որ Հայաստանի դեպքում ԱՄՆ գումարների տրամադրման նպատակը հակառուսական տրամադրությունների տարածումն է։ Բայցինչպես չափել այն: Ամերիկայինհետաքրքիր չէ, թե քանի շարքային երևանցիներ են հակառուսական տրամադրություններով տոգորվել դոլարային հերթական տրանշը հատկացնելուց հետո։ Ամերիկային հետաքրքիրէ, օրինակ, արդյոք Հայաստանը դուրս է եկել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն կառույցներից, ինչպիսի արտաքին և տնտեսական քաղաքականություն է վարում և այլն:
«Թրամփին հետաքրքիր են շոշափելի արդյունքները», - ասում է Բադալյանը։
Փորձագետի կարծիքով` ամերիկյան պետական ապարատի շատ ավելի մասշտաբային կրճատումներ են սպասվում, որի հետ մեկտեղ պետք է ակնկալել շատ լուրջ ստուգումներ, թե ինչպես են ամերիկյան բյուջեից հատկացվող միջոցները ծախսվում տարբեր նախագծերի և գաղափարների վրա։ Դա, ի թիվս այլ բաների, կհանգեցնինաև Հայաստան ուղարկվող ամերիկյան դրամաշնորհների կրճատմանը։ Բադալյանը նաև նշում է, որ ԱՄՆ – ն Թրամփի առաջին նախագահության օրոք և ԱՄՆ-ն այժմ տարբեր բաներ են:
«Այժմ Ամերիկան բախվում է շատ ավելի մեծ տնտեսական դժվարությունների, պետական պարտքն աճել է մինչև անհավանական մեծությունների՝ 36 տրիլիոն դոլար, միգրացիոն ճգնաժամն ուժեղացել է, հանցագործությունն աճում է»,–ասաց նա։
Այս բոլոր խնդիրները պետք է ինչ-որ կերպ «քանդվեն»։ Եվ հասկանալի է, որ արտաքին սյուժեներով շեղվելու, ամբողջ աշխարհում «գրանտակերներին» բազմացնելու հատուկ ռեսուրսներ, ժամանակ և ցանկություն ԱՄՆ–ի նոր վարչակազմն այժմ չունի։
ՀՀ–ն խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկներ է ստացել Ադրբեջանից
Լրահոս
0