00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ պետք է սպասի Հայաստանը Թրամփի ընտրվելուց. փորձագետների կարծիքը

© AP Photo / Evan VucciԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2024
Բաժանորդագրվել
Գլխավոր գործոնը, որը կարող է ազդել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի վրա, լինելու են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը նոր իրավիճակ և ուժերի դասավորվածություն է ձևավորում Հարավային Կովկասում։ Այդպես են կարծում փորձագետները, որոնց շրջանում հարցում է անցկացրել Sputnik Արմենիան։ Դա պայմանավորված է առաջին հերթին Կովկասի խնդիրներին և Ռուսաստանի հետ հարաբերություններին հանրապետական քաղաքական գործչի մի քիչ տարբեր մոտեցմամբ։ Իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքերը մոտ ապագայում մեծապես կախված են լինելու հենց ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագա ճարտարապետությունից։ Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն շնորհավորել է Թրամփին հաղթանակի առթիվ՝ այն անվանելով «տպավորիչ», ինչպես նաև հայտարարել է ԱՄՆ-ի հետ «ընդհանուր շահերի» մասին:

Ոչ միայն ժողովրդավարությամբ

Քաղաքագետ-միջազգայնագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ նախ պետք է գիտակցել, որ ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատանքում Հայաստանի իշխանություններին բավարար չի լինի միայն «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ», «ընդհանուր արժեքներ», «մենք ուզում ենք գնալ դեպի ժողովրդավարություն», «մեզ օգնեք ժողովրդավարություն կառուցել», «օգնեք, քանի որ շրջապատված ենք ավտորիտար պետություններով» բառերն արտասանելը:

«Ժողովրդավարության մասին հռետորաբանությունն արդիական էր Ջո Բայդենի օրոք, որը հայտարարում էր, թե 21-րդ դարի աշխարհաքաղաքականության հիմնական շարժառիթը ժողովրդավարության պայքարն է ավտորիտարիզմի դեմ, և որ ԱՄՆ-ի խնդիրը ժողովրդավարական պետություններին օգնելն է»,- Sputnik Արմենիային ասաց Պողոսյանը։

Պողոսյանը հակված է կարծել, որ Թրամփի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ նույնքան թույլ կլինի, որքան առաջին նախագահական ժամկետի օրոք էր։ Մեր զրուցակիցը հիշեցրեց 2020 թվականին Թրամփի նախագահության շրջանը, երբ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմն էր ընթանում, ԱՄՆ-ի «հեռու մնալու» դիրքորոշման մասին։ Միաժամանակ նա հանուն արդարության նշում է, որ այն ժամանակ իր դերն ունեցան թե՛ կորոնավիրուսային համավարակը, թե՛ քաղաքական առճակատումը Ջո Բայդենի հետ՝ նախընտրական մրցավազքի շրջանում։
Թրամփը ելույթ է ունեցել հաղթանակից հետո և խոստացել «ոչ թե պատերազմներ», «այլ դրանց ավարտ»
Իսկ գլխավոր գործոնը, որը կարող է ազդել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի վրա, Պողոսյանը համարում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները Թրամփի՝ երկրորդ ժամկետով ընտրվելուց հետո։

Իսկ եթե Թրամփը հաշտվի Ռուսաստանի հետ…

«Եթե ՌԴ-ն և ԱՄՆ-ն փոխհամաձայնության հասնեն Ուկրաինայի և ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ, ապա դա Ռուսաստանին հնարավորություն կտա էապես ամրապնդել իր դիրքերը։ Ռուսաստանը լրացուցիչ ռեսուրսներ կունենա Հարավային Կովկասում և հետխորհրդային տարածքում կիրառելու համար։ Իսկ եթե ՌԴ-ն ու ԱՄՆ-ն փոխըմբռնման չհասնեն, կամ եթե ԱՄՆ-ն նույնիսկ ավելացնի օգնությունն Ուկրաինային, ապա Հարավային Կովկասը կշարունակի դիտարկվել որպես տարածաշրջան, որի միջոցով կարելի է խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար»,-ասում է փորձագետը։

Թրամփը գործարար է, և դրանով ամեն ինչ ասված է

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունների առաջնային ուղղությունը պետք է լինի տնտեսական համագործակցությունը: Ավելին, Հայաստանը կարող էր տնտեսական արտոնություններ ստանալ, սակայն վերջին 6-8 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել այդ ուղղությամբ։
«Նախ պետք է ձևավորվի հայ-ամերիկյան օրակարգը։ Ներկայում այդ օրակարգը սահմանափակվում է միայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության շրջանակով։ Այսինքն՝ ԱՄՆ-ն մեզ օգնություն է տրամադրում տարբեր ուղղություններով, ինչ-ինչ ծրագրեր է իրականացնում, որոնք վերաբերում են արդարադատության համակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն, բայց դա օրակարգ չէ, այլ ընդամենը միակողմանի օգնություն»,-ասաց Սարգսյանը։
Թրամփը գրառում է արել Արցախի մասին. քաղաքագետը կարծում է` թիմակիցներն են «ստիպել»
Ընտրված նախագահը գործարարի մտածողություն ունի և Հայաստանով կարող է հետաքրքրվել միայն այն դեպքում, եթե մեծանա առևտրաշրջանառությունը, իսկ Հայաստանը դադարի ԱՄՆ-ի` նշանակությամբ 166-167-րդ առևտրային գործընկերը լինել։
Նրա խոսքով՝ շատ բան կախված է նաև նրանից, թե Թրամփի հետ ինչպես կաշխատեն Ամերիկայի հայ համայնքը, լոբբիստները և Հայ առաքելական եկեղեցին:
«Ի տարբերություն նախորդ վարչակազմի՝ Թրամփի շրջապատում ազդեցիկ մարդիկ կան, որոնք շատ ջերմ հարաբերություններ ունեն հայերի հետ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ աշխատել»,–ասում է Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ամերիկյան ընտրությունների արդյունքների ազդեցությանը Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի վրա, ապա փորձագետի կանխատեսմամբ` Թրամփը կշարունակի Բայդենի գիծը, որը կանգնած է արևմտյան հարթակներում բանակցային գործընթացի հիմքում, և կփորձի հասնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Բայց Սարգսյանը միաժամանակ կասկածում է, որ նոր վարչակազմը խաղաղության պայմանագրի ստորագրումն արագացնելու համար ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա։
ՀՀ–ին անհարմար կլինի և՛ Հարիսի, և՛ Թրամփի հետ. Սարգսյանը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի մասին
Սարգսյանը նաև վստահ է, որ Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն ունի և առաջիկայում հնարավոր կլինի դրա հետ կապված հայտարարություններ և քայլեր տեսնել: Մասնավորապես, եթե ԱՄՆ-ն դադարեցնի Ուկրաինայի ֆինանսավորումը, ապա դա կարող է արմատապես ազդել հակամարտության ընթացքի վրա:

Իրանը պետք է պատրաստվի՞

Բենիամին Պողոսյանը չի բացառում, որ Թրամփը կվերադառնա Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությանը, որն ԱՄՆ նախագահն իրականացնում էր 2018-2022թթ-ին՝ փորձելով Թեհրանին ստիպել նոր, ԱՄՆ-ի համար ավելի շահավետ պայմաններով ստորագրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:
«Թրամփն անարդար էր համարում 2015 թվականի հուլիսի 15-ին ստորագրված պայմանագիրը, քանի որ փաստաթուղթն իբր միայն Իրանի շահերն էր բավարարում և չէր համապատասխանում ԱՄՆ շահերին: Եվ առավելագույն ճնշման քաղաքականության ծրագիրը ենթադրում էր ամենաքիչը ստիպել Իրանին նոր պայմանագիր կնքել ԱՄՆ-ի հետ՝ Վաշինգտոնի համար շահավետ պայմաններով։ Իսկ ամենաշատը՝ Իրանում ռեժիմի փոփոխություն և Իսլամական պետության վերացում։ Իր նախագահական ժամկետի սկզբում, առնվազն 2025 թվականին, Թրամփը հենց այդպիսի քաղաքականություն կվարի»,-վստահ է քաղաքագետը։
Դրա հետ մեկտեղ նա նշում է, որ վերջին տարում Արևմուտքը ճնշում է գործադրում Իրանի վրա, սակայն մինչև օրս որևէ արդյունքի չի հասել։
Ամերիկյան ընտրությունների հմայքն ու թշվառությունը. թերթելով պատմության էջերը
Լրահոս
0