00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ–ը թվեց դրանք

© Photo : press office of the Human Rights Defender of ArmeniaԱնահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2024
Բաժանորդագրվել
Մանասյանը շեշտեց, որ Հայաստանում ամբողջովին պետք է վերափոխվի, բարեփոխվի Խնամակալության և հոգաբարձության ինստիտուտը, քանի որ այդ մարմիններ չունեն պատճաշ հմտությունների երեխաների խնդիրներն արձանագրելու և դրանք հասցեագրելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգը մի շարք խնդիրներ ունի` սկսած ուսումնական հաստատություններում երեխաներին բուլինգի ենթարկելուց, մինչև սեռական բռնության ենթարկված երեխաներին թիրախավորելն ու այդ արատավոր երևույթն արդարացնելը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ելույթ ունենալով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումներում։
Տրանսպորտ չկա, երեխաները գիշերում են դպրոցում. ՄԻՊ–ը` Կապանի հատուկ կրթահամալիրի մասին
Նշենք, որ խորհրդարանական լսումների քննարկման թեման է «ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը»:
Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ոլորտային խնդիրներին` Մանասյանը նշեց, որ առաջին հերթին դրանք վերաբերում են երեխաների նկատմամբ բռնության դեպքերին։
Նրա խոսքով` պետք է անդրադառնալ երեխաների հանդեպ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական և այլ բռնության տեսակներին։
«Անդրադառնալով ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրին` պետք է նշեմ, որ դա շատ լուրջ խնդիր է, քանի որ մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ուսուցիչները, լինելով հիանալի մարդիկ, չունեն այն մասնագիտական հմտությունները, որոնք պետք են այդ և նմանատիկ երևույթները կանխարգելելու համար»,–ասաց Մանասյանը։
Պայքար բուլինգի դեմ. ՄԻՊ–ն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
Նրա խոսքով` երկրորդ լուրջ խնդիրը երեխաների անձնական տվյալների պաշտպանությանն է վերաբերում, որն ամենօրյա ռեժիմով խախտվում է սոցիալական ցանցերում, ԶԼՄ–ներում։
«Այս ոլորտի խնդիրները հատկապես ակնառու են սեռական բռնության զոհ դարձած երեխաների պարագայում։ Եղել են ԶԼՄ–ներ, որոնք եթե անգամ երեխաների անուն–ազգանունը չեն հրապարակել, հրապարակել են այնպիսի անհատականացնող տվյալներ, որոնց հետևանքով համայնքում ակնհայտ է, թե որ երեխայի մասին է խոսքը։ Ավելին` եղել են դեպքեր, երբ սեռական բռնության զոհ դարձած երեխայի տեղեկատվությունը ներկայացվել է այն համատեքստում, որ երեխան չի փայլել իր վարքով, կարսես արդարացնում են բռնությունը»,–ասաց նա։
Մանասյանը նշեց, որ շատ լուրջ խնդիրներ կան նաև երեխայի կրթության իրավունքի իրացման ոլորտում, սկսած նախադպրոցական կրթությունից, քանի որ դեռ կան մի շարք համայնքներ, որոնք չունեն մանկապարտեզներ։ Խնդիրներ կան նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման տեսանկյունից։ Բազմաթիվ խնդիրներ կան նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի հետ կապված։
ՄԻՊ–ի դիտարկմամբ` համակարգային խնդիրներից է նաև տնային կալանքի տակ գտնվող երեխաների կրթության ապահովումը։
Մանասյանը նշեց, որ լուրջ խնդիրներ են արձանագրել նաև արդարադատության ոլորտում։ Մշտադիտարկումները ցույց են տվել, որ քրեակատարողական հաստատություններում գտնվող, ազատությունից զրկված երեխաների համար չի ապահովվել բնակելի համապատասխան մակերեսը։
Երեխայի լուսանկար հրապարակելուց առաջ երկար մտածեք. ՄԻՊ–ը` համացանցի վտանգների մասին
Անդրադառնալով հայտնաբերված խնդիրների լուծումներին` Մանասյանը շեշտեց, որ Հայաստանում ամբողջովին պետք է վերափոխվի, բարեփոխվի Խնամակալության և հոգաբարձության ինստիտուտը, քանի որ այդ մարմիններ չունեն պատճաշ հմտություններ երեխաների խնդիրներն արձանագրելու և դրանք հասցեագրելու ուղղությամբ։
Լրահոս
0