https://arm.sputniknews.ru/20240601/pajqar-bulingi-dem-mipn-ugherdz-e-hghel-erekhaneri-pashtpanutjan-orva-aritvov-76533600.html
Պայքար բուլինգի դեմ. ՄԻՊ–ն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
Պայքար բուլինգի դեմ. ՄԻՊ–ն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանի խոսքով` երեխաները մեծերին հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են, այնպես որ երեխաների վարքագիծը նաև մեծերից է կախված։ 01.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-01T11:28+0400
2024-06-01T11:28+0400
2024-06-01T11:49+0400
հայաստան
երեխա
անահիտ մանասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59328141_0:0:1600:901_1920x0_80_0_0_1a7fcd31e875915ddb38ea707ecd9a14.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` շնորհավորելով Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ՄԻՊ–ի խոսքով` այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Մանասյանը հավելել է, որ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում մեծ է պետության դերը:Նշենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տարաբնույթ միջոցառումներ են լինելու։ Երևանյան ամենամեծ միջոցառումը նախատեսված է Հանրապետության hրապարակում` ժամը 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» ներկայացումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59328141_166:0:1589:1067_1920x0_80_0_0_fd0444c80253698effd83511d02efd91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երեխա, անահիտ մանասյան
հայաստան, երեխա, անահիտ մանասյան
Պայքար բուլինգի դեմ. ՄԻՊ–ն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
11:28 01.06.2024 (Թարմացված է: 11:49 01.06.2024) Անահիտ Մանասյանի խոսքով` երեխաները մեծերին հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են, այնպես որ երեխաների վարքագիծը նաև մեծերից է կախված։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։ Այս մասին
ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` շնորհավորելով Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
ՄԻՊ–ի խոսքով` այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Մանասյանը հավելել է, որ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում մեծ է պետության դերը:
«Ցանկանում եմ ընդգծել նաև երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են»,– նշել է նա։
Նշենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տարաբնույթ միջոցառումներ են լինելու։ Երևանյան ամենամեծ միջոցառումը նախատեսված է Հանրապետության hրապարակում` ժամը 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» ներկայացումը։