00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր դեպքում կաշխատեն սպանդանոցները. սեփականատերը` գյուղացու շահի և օրենքի մասին

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Բեկ. արխիվային լուսանկար
Դավիթ Բեկ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2024
Բաժանորդագրվել
Շուրջ 1 տարի է` արգելված է ոչ սպանդանոցային պայմաններում մորթված կենդանական ծագման հումքի և մթերքի իրացումը։ Բայց օրենքն իրականում չի գործում։ Շիրակի միակ, բայց չգործող սպանդանոցի սեփականատերը Sputnik Արմենիայի միջոցով գործադիր իշխանությանն իր առաջարկն է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սպանդանոցները կաշխատեն, եթե մորթից բացի նաև միսը գնելու ու վերավաճառելու իրավունք ստանան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզի Մարալիկ համայնքի սպանդանոցի սեփականատեր Հրայր Հակոբյանը` մեկնաբանելով սպանդանոցային մորթը խրախուսելու` կառավարության առաջարկած ծրագիրը։
Հայտնել ենք, որ սպանդանոցային մորթը խրախուսելու համար կառավարությունն առաջարկում է սպանդանոցներից չգանձել ավելացված արժեքի հարկը, թույլ տալ վճարել կանխիկով, սպանդանոցային մորթ իրականացնող անասնապահներին էլ քեշբեք տրամադրել։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ այն ֆերմերները, որոնք անասունների մորթ կիրականացնեն սպանդանոցներում, կվարձատրվեն կանխիկ գումարով։
«Եթե սպանդանոցն աշխատացնողին սուբսիդիա տրվի, որ մարդիկ գան, անասունը բերեն, իրենց փողը ստանան ու թողնեն, գնան, այդ դեպքում միանշանակ կբերեն։ Հիմա մենք ընդամենը մորթ ենք անում, մենք չենք առնում միսը։ 10 000 դրամ փող ենք ուզում մի անասունի մորթի համար։ Օրը 2-3 հատ մորթ էր լինում։ Իսկ դրանով հնարավոր չէ սպանդանոց աշխատացնել, բժիշկ պահել, մորթող պահել։ Իսկ եթե գյուղացին բերի, անասունը հանձնի, իր փողը վերցնի, գնա` ոնց որ նախկինում մսամթերքի ֆաբրիկաներում էր արվում, այդ տարբերակը կաշխատի։ Մենք բոլոր պայմաններն ունենք միսը վերամշակելու ու արդեն պատրաստի միսը խանութներին հանձնելու»,– իր տեսակետը հայտնեց գործարարը։
Հրայր Հակոբյանին պատկանող սպանդանոցը գրեթե մեկ տարի առաջ է բացվել, այն մարզի միակ սպանդանոցն է եղել։ Գործել է կես տարի և փակվել` ոչ եկամտաբեր լինելու պատճառով։ Ստացվում է, որ Շիրակում այսօր ոչ մի սպանդանոց չի գործում, բայց մսի պակաս վաճառակետերում ու շուկաներում չկա։ Ստացվում է` կառավարության որոշումը չի գործում. անասնապահները կա՛մ լեզու են գտնում վաճառողների հետ, կա՛մ սպանդանոցային մորթը հավաստող կեղծ փաստաթուղթ են գնում։
Հակոբյանը չի հերքում` թուղթ գնելու ցանկություն ունեցողներն իրենց էլ են դիմել, բայց մերժում են ստացել։
Սպանդանոցները փակ են, բայց Շիրակի ֆերմերները շարունակում են մորթը. մարզպետարան
«Գալիս են, թուղթ են ուզում առնեն, մենք էլ չենք տալիս։ Թողնում, գնում են, անասունն իրենց բակում մորթում են, ինչ–որ մեկից էլ երևի թուղթ են առնում, որ իրենց միսն իրացնեն»,– մեզ հետ զրույցում պատմեց սպանդանոցի տերը։
Կառավարության առաջարկած աջակցության ծրագրի արդյունավետության նկատմամբ Հակոբյանը թերահավատ է. կարծում է, որ ֆերմերներին այդ առաջարկը քիչ կհետաքրքրի։ Իրական աջակցությունը, նրա համոզմամբ, կլինի ֆերմերին իրացման գլխացավանքից ազատելը և սպանդանոցներին վաճառքի իրավունք տալը։
«Հիմա մենք ոնց որ իր եկամուտն իր ձեռքից խլում ենք։ Բերում է մորթելու, 10 000 դրամ փող է տալիս, երբեմն նույնիսկ ոտն ու գլուխը չի տանում։ Էլ տակը ի՞նչ է մնում իրեն։ Իսկ եթե իմանա, որ բերում է, հանձնում մեզ, իր փողը վերցնում, գնում է, հաստատ կբերի, էլ ինչի՞ն է պետք իզուր չարչարվելը»,– նշում է գործարարը։
Նա կարծում է, որ կառավարությունում էլ, թերևս, հասկացել են, որ օրենքը չի գործում, դրա համար էլ որոշել են պայմաններ ստեղծել` արտոնություններ տրամադրելով։ Նա նշում է, որ եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես ա, Շիրակի մարզի միակ սպանդանոցն առաջիկայում ստիպված կլինի վաճառել սարքավորումները, տարածքն էլ վերապրոֆիլավորել ու ծառայեցնել այլ բիզնես– նպատակի։
ՀՀ–ում հնարավոր կլինի QR կոդի միջոցով պարզել` մսամթերքը ներկրված է, թե տեղական
Նշենք, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է 2023թ–ի դեկտեմբերի 6-ից։ Շուտով կլրանա 1 տարին, երբ մեր երկրում արգելված է ոչ սպանդանոցում մորթված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։
Լրահոս
0