https://arm.sputniknews.ru/20240704/hhum-hnaravvor-klini-qr-kvodi-mijvocvov-parzel-msamterqy-nerkrvats-e-te-teghakan-77967105.html
ՀՀ–ում հնարավոր կլինի QR կոդի միջոցով պարզել` մսամթերքը ներկրված է, թե տեղական
ՀՀ–ում հնարավոր կլինի QR կոդի միջոցով պարզել` մսամթերքը ներկրված է, թե տեղական
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կառավարությունը պետք է սպանդանոցների հարցով որոշակի փոփոխություններ մտցնի կարգավորումներում։ 04.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-04T13:08+0400
2024-07-04T13:08+0400
2024-07-04T13:09+0400
հայաստան
միս
նիկոլ փաշինյան
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/498/00/4980020_0:83:1601:983_1920x0_80_0_0_0419c673117f91f58104bd78f5554529.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում քաղաքացիները մսամթերք գնելիս արդեն հստակ կիմանան` այն ներկրված է, թե տեղական։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագծով կարգավորում են կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացումը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ մարզեր կատարած այցերի արդյունքներով սպանդանոցների հարցով կառավարությունը պետք է կարգավորումներում որոշակի փոփոխություններ մտցնի։«Ժամանակին ընդունել ենք շարժական սպանդանոցների մասին որոշում, ու ես պարզեցի, որ ՀՀ մարզերում արդեն իսկ կան նման սպանդանոցներ։ Առաջիկայում կհասկանանք, թե ինչպես խթանենք այդ գործընթացը, քանի որ գյուղացիներից շատերը դեռ չգիտեն` դա ինչ է»,– ասաց նա։Ըստ վարչապետի` այստեղ խնդիրն այն է, որ այդ շարժական սպանդանոցներ հիմնականում պետք է սպասարկեն հեռավոր գյուղերը, ինչը դեռ շատ թերի է։«Բացի այդ, երկիրը կարող կանգնել նույն տեղում ու թույլ տա, որ ասֆալտի վրա խոզուկի կամ կովի, գառան, ոչխարի միս մորթեն, վաճառեն։ Պետք է հետևողականորեն առաջ գնանք այս հարցում»,– նշեց Փաշինյանը։Հիշեցնենք, որ 2024թ–ի հունվարի տվյալներով` Հայաստանում 101 սպանդանոց կա։ ՍԱՏՄ–ում վստահ են, որ սպանդանոցների այս քանակը բավարար է հանրապետության ամբողջ պահանջարկը բավարարելու համար։ՀՀ–ում կաթնային յուղով պատրաստված թթվասերը կլինի կանաչ գունանշմամբ, մյուսները` նարնջագույն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/498/00/4980020_90:0:1510:1065_1920x0_80_0_0_cd2f3d28d55af6c4efb6d4fe04307b36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միս, նիկոլ փաշինյան, գևորգ պապոյան
հայաստան, միս, նիկոլ փաշինյան, գևորգ պապոյան
ՀՀ–ում հնարավոր կլինի QR կոդի միջոցով պարզել` մսամթերքը ներկրված է, թե տեղական
13:08 04.07.2024 (Թարմացված է: 13:09 04.07.2024) Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կառավարությունը պետք է սպանդանոցների հարցով որոշակի փոփոխություններ մտցնի կարգավորումներում։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում քաղաքացիները մսամթերք գնելիս արդեն հստակ կիմանան` այն ներկրված է, թե տեղական։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագծով կարգավորում են կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացումը։
«Մսամթերք գնելիս արդեն տեսանելի վայրում հնարավոր կլինի տեսնել մի փաստաթուղթ, որի վրա գրված կլինի QR կոդ, և դրա միջոցով հնարավոր կլինի իմանալ` դա ներմուծված մսամթերք է, թե ՀՀ–ում է արտադրված, երբ է սպանդը եղել, որ արտադրողի մոտ, ինչ կենդանի է և այլն»,– ընդգծեց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ մարզեր կատարած այցերի արդյունքներով սպանդանոցների հարցով կառավարությունը պետք է կարգավորումներում որոշակի փոփոխություններ մտցնի։
«Ժամանակին ընդունել ենք շարժական սպանդանոցների մասին որոշում, ու ես պարզեցի, որ ՀՀ մարզերում արդեն իսկ կան նման սպանդանոցներ։ Առաջիկայում կհասկանանք, թե ինչպես խթանենք այդ գործընթացը, քանի որ գյուղացիներից շատերը դեռ չգիտեն` դա ինչ է»,– ասաց նա։
Ըստ վարչապետի` այստեղ խնդիրն այն է, որ այդ շարժական սպանդանոցներ հիմնականում պետք է սպասարկեն հեռավոր գյուղերը, ինչը դեռ շատ թերի է։
«Բացի այդ, երկիրը կարող կանգնել նույն տեղում ու թույլ տա, որ ասֆալտի վրա խոզուկի կամ կովի, գառան, ոչխարի միս մորթեն, վաճառեն։ Պետք է հետևողականորեն առաջ գնանք այս հարցում»,– նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2024թ–ի հունվարի տվյալներով` Հայաստանում 101 սպանդանոց կա։ ՍԱՏՄ–ում վստահ են, որ սպանդանոցների այս քանակը բավարար է հանրապետության ամբողջ պահանջարկը բավարարելու համար։