00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա ամոթի և խայտառակության օր է․ Բագրատ սրբազանը Եռաբլուրում աղոթել է և ՀՀ օրհներգը երգել

Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանն իր ուղերձում հիշեցրեց, որ ՀՀ իշխանության որևէ ներկայացուցչի կողմից որևէ խոսք չի հնչել` կապված այս օրվա հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Արցախում 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր համախոհների հետ ուշ երեկոյան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նա աղոթել է զոհված զինվորների հոգիների հանգստության համար, որից հետո համախոհների հետ միասին երգել է ՀՀ օրհներգը։ Այնուհետև հենց Եռաբլուրի տարածքում նա հանդես է եկել ուղերձով` ասելով.
«Ամոթի և խայտառակության այս օրը մենք ևս մեկ անգամ ապրում ենք այն ստորացման և նվաստացման ապրումը, որ դավճանական ստորագրությամբ դրվեց մեր բոլորի կյանքի վրա։ 4 տարի առաջ այս օրը մենք գտնվում էինք Շուշիի պատերի ներքո՝ Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում, անհամբերությամբ սպասում էինք արշալույսին՝ մտածելով, որ թշնամական զորքերն այնտեղ իրենց վախճանն են գտնելու, և մենք վերստին սկսելու ենք մեր հաղթարշավը»։
Նա նշել է, որ հայ ժողովրդի սպասելիքները չարդարացան․ մարդիկ խաբվեցին` արթնանալով բոլորովին այլ իրականության մեջ։
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղություն կնքելու համար. ՌԴ դեսպանատուն
«Գիշերվա քողի տակ դրվեց այդ չարաբաստիկ, կապիտուլյացիոն, հանձնման, նվաստացման և ստորացման ստորագրությունը, որով այսօր հպարտանում են դեռևս «իշխանավորները», որոնց պատճառով այսօր մենք չունենք Արցախը, հազարավոր զոհեր ունենք, անհայտության մեջ գտնվող եղբայրներ ունենք, ռազմագերիներ ունենք, Բաքվում անազատության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն ունենք, որոնց բոլորի ճակատագրերն անհայտ են»,- հայտարարել է Բագրատ սրբազանը։
Նա նշել է, որ սա դեռ ամենը չէ, որեվհետև արդեն իսկ ՀՀ-ում ունենք վտանգված, գրավված տարածքներ։
«Այսօր մենք ունենք գողացված ուրախություն, պատիվ, և այս օրը մենք կոչել ենք ամոթի ու խայտառակության օր, քանի որ ոչ թե հայ ժողովրդի հավաքական կամքը ծնկեց, այլ ուղղակի կնիք դրվեց այդ կամքի վրա և գետին տապալվեց մեր պատիվը։ Եռաբլուրը մեզ կոչում է, որ այդ ամոթի և խայտառակության օրը մենք կարող ենք սրբել մեր ուխտի ու վրեժի զգացումով»,- վստահեցրել է նա։
Բագրատ սրբազանը հիշեցրել է, որ այս օրվա հետ կապած` ՀՀ իշխանության որևէ ներկայացուցչի կողմից որևէ խոսք չի հնչել, ու ամեն ինչ փորձ է արվում մոռացության մատնել։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին` 9–ամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ հարձակում սկսեց, որն ավարտվեց Արցախի հայաթափմամբ։
Լրահոս
0