00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վենետիկի հանձնաժողովը վերապահում է հայտնել ԸՕ-ի սկանդալային կարգավորման մասին. Խաժակյան

© SputnikԴավիթ Խաժակյան
Դավիթ Խաժակյան - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2024
Բաժանորդագրվել
Եթե արտախորհրդարանական ուժերի կողմից բարձրացված աղմուկը չլիներ, հնարավոր է՝ խնդրահարույց դրույթն արդեն երկրորդ ընթերցմամբ էլ անցկացված լիներ։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik․ Վենետիկի հանձնաժողովը վերապահում է արտահայտել ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորման վերաբերյալ, ըստ որի՝ քվեարկության ընթացքում` մինչև ձայների հաշվարկի ավարտը կամ վերջնական արդյունքների գրանցումը, արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա ընտրական գործընթացը կասեցվում է, իսկ արտակարգ կամ ռազմական դրության չեղարկումից հետո կազմակերպվում է նոր քվեարկություն։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը, որը մասնակցում էր խորհրդարանում նախաձեռնված լսումներին։
«Եթե իշխանությունը գործընթացը պատշաճ պահպանել է, ապա Վենետիկի հանձնաժողովին կարծիք ավելի վաղ պետք է ուղարկեր, քան ԱԺ բերեր քվեարկության։ Այսինքն՝ ստացվում է, որ ունեցել են Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիան, սակայն բերել են ԱԺ, առաջին ընթերցմամբ անցկացրել են, հետո նոր պարզվում է, որ նման քննարկումներ կան՝ փոփոխություններ իրականացնելու և նահանջ անելու»,- նշում է Խաժակյանը։
Նրա խոսքով՝ առաջարկվող դրույթն անընդունելի է, և այս դեպքում անգամ ԱԺ փոխզսպումը չկա։ Ռազմական կամ արտակարգ դրությունն անմիջապես ուժի մեջ է մտնում կառավարության կողմից, այն կարող է չեղարկել Ազգային ժողովը։ Սակայն, ըստ Խաժակյանի, նույնիսկ եթե ժամեր անց ԱԺ-ն չեղարկի հայտարարված դրությունն ամբողջությամբ, արդեն կառավարությունը կարող է ասել, որ ընտրությունների արդյունքները զրոյացվում են։
«Ապշելու է այն, որ ոչ միայն հնարել են այս դրույթն ու բերել ԱԺ, այլև այն, որ առաջին ընթերցմամբ անցկացրել են այս հակաժողովրդավարական կարգավորումը»,- ասում է Խաժակյանը։
Նա կարծում է, որ եթե արտախորհրդարանական ուժերի կողմից բարձրացված աղմուկը չլիներ, հնարավոր է՝ արդեն երկրորդ ընթերցմամբ էլ կարգավորումն անցկացված լիներ։
Բավականին լուրջ լծակ է իշխանությունը պահելու համար. Խաժակյանը` ԸՕ–ի փոփոխությունների մասին
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ՔՊ-ն պնդում է, որ իրենց վարկանիշը բարձր է և վերընտրվելու խնդիր չունեն, Խաժակյանը նկատեց՝ վարչական ռեսուրսի օգտագործում, ընտրակեղծիքներն ակտուալ են դառնում այն ժամանակ, երբ հեղինակության խնդիր կա։ Իշխող ուժի կողմից առաջարկվող այս դրույթը հենց նման մի բանի նախապատրաստություն է։ Եթե նման հարց չկա, ապա ընտրությունները կազմակերպվում են ժողովրդավարական, թափանցիկ ճանապարհով։
Լրահոս
0