00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բավականին լուրջ լծակ է իշխանությունը պահելու համար. Խաժակյանը` ԸՕ–ի փոփոխությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Խաժակյան
Դավիթ Խաժակյան - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2024
Բաժանորդագրվել
ՀՀ Ընտրական օրենսգիրքը վերջին անգամ փոխվել էր ընդամենը 3 տարի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ընտրական օրենսգրքի փոփոխություններով` գործող իշխանությունը հնարավորություն է ստանում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելով չեղարկել ընտրության` իր համար ոչ ցանկալի արդյունքը և նոր ընտրություններ անցկացնել։ Sputnik Արմենիային այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը։
Խորհրդարանն այս շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքում և կից օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Հիմնական փոփոխությունը վերաբերում է արտակարգ կամ ռազմական դրության դեպքերին։ Ըստ նախագծի` եթե քվեարկության ընթացքում` մինչև ձայների հաշվարկի ավարտը կամ վերջնական արդյունքների գրանցումը, արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա ընտրական գործընթացը կասեցվում է, իսկ արտակարգ կամ ռազմական դրության չեղարկումից հետո կազմակերպվում է նոր քվեարկություն։
ՀՀ–ում կսահմանափակեն շենքերի պատերին, կանգառներում նախընտրական պաստառներ փակցնելը
Դավիթ Խաժակյանը փաստում է, որ ՀՀ օրենսդրությամբ` ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու կանոնակարգումները այնքան լայն ու ընդհանրական են, որ ցանկացած սահմանային միջադեպ կամ երկրի ներսում տեղի ունեցած ցանկացած այլ իրողություն կարող են առիթ ծառայել արտակարգ դրություն հայտարարելու համար։
Իշխանությունը պահելու տեսանկյունից` քաղաքական գործիչն առաջարկվող նախագիծը բավական լուրջ լծակ է համարում գործող ուժի համար։
«Իշխանությունը տեսնում է, որ պարտվել է ընտրություններում և հենց այդ կամ հաջորդ օրը հայտարարում է ռազմական կամ արտակարգ դրություն` չեղարկելով ընտրական ամբողջ գործընթացը և պարտադրելով նոր քվեարկություն կազմակերպել ու անցկացնել։ Որևէ ժողովրդավարական երկրում հազիվ թե նման բան կարելի լինի գտնել։ Այսինքն` իշխանությունն այն իրավիճակներում, երբ այլևս չի ունենա ժողովրդի կողմից բացարձակ վստահության քվե, սրանով իր համար իշխանության պահպանման նոր գործիք է ստեղծում»,– կարծում է մեր զրուցակիցը։
Առաջարկվող փոփոխությունների նախագծով ևս մեկ կարգավորում է նախատեսվում, ըստ որի` ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքները ընտրական ցուցակների գրանցումից սկսած մինչև քվեարկությունից հետո երրորդ օրը 3 աշխատանքային օրը մեկ պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնեն կուսակցության բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալներ։ Հանձնաժողովն այդ տվյալներն ամփոփելուց հետո կազմում է տեղեկանք և հրապարակում իր պաշտոնական կայքում:
Այս նոր պահանջը Դավիթ Խաժակյանը «բացարձակ աբսուրդ և կուսակցությունների գործը արհեստական բարդացնելու միջոց» է որակում` շեշտելով, որ նախընտրական հիմնադրամները ամբողջությամբ վերահսկվում են ԿԸՀ–ի կողմից։
ՀՀ իշխանությունն ուզում է հրաժարվել ԱԺ–ում կայուն մեծամասնության մասին օրենքի պահանջից
«Գործընթացն ամբողջությամբ թափանցիկ է, չկա որևէ գործառույթ, որ հնարավոր լինի իրականացնել այդ միասնական բանկային հաշվեհամարի միջոցով, և որը տեսանելի չլինի ԿԸՀ–ին։ Այս լրացուցիչ պարավորությունը կուսակցության վրա դնելը հավելյալ մեծ բեռ է։ Եվ սա միակ բեռը չէ։ Մարդիկ խուսափում են դառնալ կուսակցության կառավարման խորհրդի անդամ, քանի որ դառնում են հայտարարատու անձ։ Համարժեք շատ դեպքերում մարդիկ հայտարարագիր չեն ներկայացնում, իսկ այս դեպքում պետք է ներկայացնեն։ Այս ամենը ևս դառնում է լծակ իշխանութունների ձեռքին` ապօրինի գործողություններով, քրեական գործերով, վարույթներով խնդիրներ ստեղծելու կուսակցությունների և կուսակցականների համար»,– նշում է Խաժակյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը վերջին անգամ փոխվել էր ընդամենը 3 տարի առաջ` 2021-ին, բայց իշխող քաղաքական ուժը, փաստորեն, առաջիկա ընտրություններին ընդառաջ որոշել է դրանում նոր փոփոխություններ կատարել։
Լրահոս
0