00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ին անհարմար կլինի և՛ Հարիսի, և՛ Թրամփի հետ. Սարգսյանը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի մասին

© Sputnik / Ashot SafaryanՍուրեն Սարգսյան
Սուրեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2024
Բաժանորդագրվել
Փորձագետը նշում է, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում իր գործողություններում առաջնորդվում է տարածաշրջանային, այլ ոչ թե հայ-ամերիկյան օրակարգով։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի համար լավ չի լինի ԱՄՆ նախագահական ընտրությունների ցանկացած ելքի դեպքում՝ ինչպես Դոնալդ Թրամփի, այնպես էլ Քամալա Հարիսի հաղթանակի պարագայում։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ-ամերիկագետ Սուրեն Սարգսյանը Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած «ԱՄՆ ընտրությունները և դրանց ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» կլոր սեղանի ժամանակ։
Քաղաքագետը նշում է, որ Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ի դիվանագիտությունն առաջին իսկ հնարավորության դեպքում ակտիվացել է մեր երկրում: Մասնավորապես, Բիլ Քլինթոնի վարչակազմը դրական էր ընկալում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը և ակտիվորեն աջակցում էր Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում:
«Հայաստանի հետ աշխատանք է տարվել նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք («Քի Ուեսթի պլան»)։ Հայաստանում ԱՄՆ-ի ակտիվության երրորդ շրջանը Սերժ Սարգսյանի օրոք էր (Երևանի և Անկարայի «ֆուտբոլային դիվանագիտությունը»)՝ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից և այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անմիջական մասնակցությամբ»,– ասում է փորձագետը։
Իսկ ահա Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանով գրեթե չի «զբաղվել», քանի որ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական առաջնահերթություններ ուներ այլ տարածաշրջաններում։ Նույնիսկ բարձր մակարդակի շփումներ չեն եղել։ Թրամփի վարչակազմի հետ միակ շփումը փոխնախագահ Մայքլ Փենսի հեռախոսազրույցն է Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստանում հեղափոխությունից ամիսներ առաջ:
Պուտինը կատակել է, որ ՌԴ-ն աջակցում է Հարիսին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում. Լավրով
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո (2020թ.) արևմտյան ուժերը կրկին զգալիորեն ակտիվացել են տարածաշրջանում: Նա դա կապում է երկու գործոնի հետ։
«Առաջին հերթին, Ռուսաստանի ուշադրությունը շեղված է Ուկրաինայի ճգնաժամով, իսկ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Երկրորդ` ամերիկացիները տեսնում են, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ցանկացած զիջման գնալ, միայն թե ամեն ինչ լավ լինի Թուրքիայի և Ադրբեջանի հետ», - ասաց ամերիկագետը։
Անդրադառնալով Հարիսի վերջին նամակին, որում նա դիմել էր Ամերիկայի հայ համայնքին, նա կարծիք է հայտնել, որ դա ընդամենը նախընտրական քայլ էր, և քիչ հավանական է, որ դա ինչ-որ կերպ կազդի ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա: Սարգսյանը վստահ է, որ Հարիսի ընտրվելու դեպքում «կձևավորվի նոր թիմ, նոր վարչակազմ և կիրականացվի բոլորովին նոր արտաքին քաղաքականություն»:
Միաժամանակ, նրա կարծիքով, ԱՄՆ-ն իր գործողություններում առաջնորդվում է տարածաշրջանային, այլ ոչ թե հայ-ամերիկյան օրակարգով։ Սարգսյանը հիշեցնում է, որ Ջո Բայդենի վարչակազմի և Նիկոլ Փաշինյանի միջև բարձր մակարդակի որևէ շփում՝ հեռախոսազրույց կամ հանդիպում չի եղել:
ԱՄՆ–ի ճանկերում հայտնված Հայաստանը. երկրին մղում են դեպի «թյուրքական միջանցք»
Սա ևս մեկ անգամ, ըստ քաղաքագետի, ընդգծում է ԱՄՆ-ի տարածաշրջանային agenda-ն (օրակարգը), որն առաջին հերթին շահագրգռված է Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացմամբ, այլ ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ:
Ամփոփելով՝ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը չպետք է «խաբի իրեն» ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների հարցում։
«Չգիտեմ՝ որն է ավելի լավ՝ ակտիվորեն զբաղվել Հայաստանո՞վ, ինչպես Բայդենը, թե՞ պասիվորեն՝ ինչպես Թրամփը։ Համենայն դեպս, Թրամփի ժամանակ մենք կորցրեցինք Ղարաբաղը, իսկ Բայդենի ժամանակ «եղավ այն, ինչ եղավ»։ Այնպես որ, սկզբունքորեն, այս առումով մեզ ամեն դեպքում կոմֆորտ չի լինի», - եզրափակեց ամերիկագետը։
Կլոր սեղանին մասնակցող Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի եվրաասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկն իր հերթին կարծում է, որ պետք է որքան հնարավոր է` քիչ ներքաշել ԱՄՆ-ին հետխորհրդային տարածք և հարկադրաբար զարգացնել «առանց Ամերիկայի» մեխանիզմը:
Ըստ այդմ, հետխորհրդային երկրների դիրքորոշումները, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում, չպետք է բխեն ամերիկացիների հետ հարաբերություններից։ Սաֆրանչուկը կարծում է, որ որքան շատ որոշումներ կայացնեն երկրներն առանց ԱՄՆ-ի մասնակցության, այնքան լավ։
ԱՄՆ-ն պահանջ է դրել Իրանի հետ սահմանից դուրս բերել ռուսական զորքերը․ քաղաքական վերլուծաբան
«ԱՄՆ-ն ամենուր պարտադրում է այն գաղափարը, որ իրենք «imminent power» են, «անխուսափելի գերտերություն», որ «առանց նրանց չի կարելի», «առանց նրանց անհնար է»։ Բայց իրականում ավելի լավ է առանց նրանց: Մեզ, ընդհանրապես, պետք է ոչ թե «positive engagement» կառուցելու, Ամերիկայի հետ դրական հարաբերություններ կառուցելու հնարավորություն գտնել, այլ ձգտել նրան, որ սովորենք ապրել առանց Ամերիկայի», - եզրափակեց փորձագետը։
Նրա կարծիքով՝ «առանց Ամերիկայի» տարածքի ընդլայնման արդյունավետ ծրագրի լավագույն օրինակները այնպիսի միավորումներ են, ինչպիսիք են ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը:
Լրահոս
0