00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը բանակցում է, Ադրբեջանը` կառուցում. փորձագետը` արևային էներգետիկայի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրևային կայան
Արևային կայան - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2024
Բաժանորդագրվել
«Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման վերջնաժամկետը նախանշված էր 2024թ–ին, հետո` 2025-ին։ Բայց շինարարութունը առայսօր չի էլ մեկնարկել։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Մինչ Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ բանակցում է արաբ ներդրողների հետ, Ադրբեջանը գրավված տարածքներում նույն արաբական ընկերության հետ արդեն ավարտում է արևային նույնպիսի կայանի կառուցումը։ Լրագրողների հետ կազմակերպված ոլորտային քննարկման ժամանակ այս մասին ասել է էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը։
Հայտնել ենք, որ «Մասդար» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացում, որը կդառնա խոշորագույնը հանրապետությունում։ Այն տեղակայված կլինի Աշնակ գյուղի մոտ՝ Թալին քաղաքից ոչ հեռու։ Կայանի շահագործումը նախատեսվում է 2025-ին: Նոյեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը կստանա կառուցվող «Այգ-1» արևային կայանի բաժնետոմսերի 15 տոկոսը։
«Շինարարության ավարտը նախանշված էր 2024թ–ին։ Բայց ձեզ որպես գաղտնիք ասեմ` այն չի էլ մեկնարկել։ Հիմա որպես նոր ժամկետ նշվում է 2025թ–ը, բայց ռազմավարական նոր փաստաթղթով, որը շուտով կհրապարակվի, արդեն 2028թ–ն է նախատեսված»,– ասել է փորձագետը։
Փոխարենը, ինչպես Արթուր Ավետիսյանն է նշում, նույն ընկերությունն Ադրբեջանի պատվերով նույն 2021թ–ից նույնատիպ կայանի շինարարություն է սկսել 44–օրյա պատերազմի հետևանքով գրավված Ջրականի (Ջաբրայիլի) տարածաշրջանում։ Եվ այդ կայանը, ի տարբերություն Հայաստանում նախագծվածի, արդեն կառուցվել է և շուտով կհանձնվի շահագործման։
Երևանյան լճի լողացող արևային կայանը հաջող փորձարկումներից հետո լիցենզիա է ստացել
Արդեն մի քանի տարի է` Հայաստանում` Վարդենիսի տարածաշրջանի Մեծ և Փոքր Մասիկ գյուղերի միջակայքում, մեկ այլ արևային կայան է կառուցվում`` «Մասրիկ-1»–ը։ Այն 55 ՄՎտ հզորություն ունի։ Արթուր Ավետիսյանի տվյալներով` 44-օրյա պատերազմից հետո այս ծրագիրը ևս ժամանակավորապես դադարեցվել էր, բայց հիմա վերագործարկվել է, փոխվել են նաև ներդրողները։
«Գերմանացի գործընկերներն այն փոխանցեցին չինացիներին, չինացիները` հայկական «Շտիգեն» ընկերությանը։ Շինարարական աշխատանքներն այս պահին ավարտական փուլում են, նախատեսվում է, որ 2025թ–ին կայանը կմիանա ցանցին»,– նշում է փորձագետը։
Եթե դա տեղի ունենա, «Մասրիկ–1»-ը, նրա խոսքով, կդառնա Հայաստանում առաջին և առայժմ միակ համակարգային արևային կայանը։
«ՀՀ–ում արդեն ավելի քան 25 000 ինքնավար արևային կայան է գործում` դրվածքային 300 ՄՎտ–ից ավելի հզորությամբ։ Բայց Հայաստանն արևային երկիր է, և արևոտ եղանակին մենք մինչև 500 ՄգՎ արտադրություն ենք ունենում։ Ցերեկային ժաերին այդ 500 ՄՎտ–ը կարող է լինել մեր ամբողջ սպառումը։ Բայց այդ ինքնավար արևային կայաններից ոչ մեկը չի ենթարկվում կարգավորման»,– նշում է փորձագետը։
Հայաստանում ոլորտի ազատականացման արդյունքում դրվածքն այնպիսին է, որ ով իր տանը անհատական արևային վահանակ կտեղակայի, պետությունը պարտավորվում է ձեռք բերել արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան։
Հայաստանը մեկ տարում կրկնապատկել է արևային վահանակների հզորությունները. պաշտոնյա
Մյուս կողմից, սակայն, եթե նույնիսկ այդ էլեկտրաէներգիան ավելցուկային է լինում, պետությունն արևային կայանները համակարգից անջատելու իրավունք չունի։ Կարող է անջատել ՀԷԿ–երը, հողմային կայանները, անգամ ՋԷԿ–երը, բայց ոչ արևայինները։ Միաժամանակ անհատական արևային կայաններում արտադրված էլեկտրաէներգիան նաև արտահանման ենթակա չէ, քանզի, ըստ Ավետիսյանի, պետությունը կարող է արտահանել միայն համակարգային կայաններում արտադրված էլեկտրաէներգիան, իսկ այդպիսիք Հայաստանում այս պահի դրությամբ դեռ չկան։
Անդրադառնալով ՀՀ–ում արևային էներգետիկայի զարգացմանը` Ավետիսյանը արձանագրում է, որ այս ճյուղը հատկապես կտրուկ աճել է 2021թ–ից հետո` շուկայի ազատականացմանը զուգահեռ։ Նրա խոսքով` «էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսված է մինչև 2040թ–ն ՀՀ–ում արևային և հողմային էլեկտրակայանների դրվածքային հզորությունը հասցնել 2000 ՄՎտ–ի, ինչը համարժեք է մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 60 տոկոսին։
Միջազգային արևային դաշինքի ստեղծման համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ
«Այսօր Հայաստանում դասական վերականգնվող էներգետիկ աղբյուրներում արդեն իսկ արտադրվում է մինչև 45 տոկոսը։ Բայց, քանի որ աշխարհում հիմա նոր տերմին է մտցվել` «նոր վերականգնվող էներգետիկա», որից հանվել են խոշոր ՀԷԿ–երը, Հայաստանում ևս վիճակագրությունը այդ սկզբունքով է վարվում, և այդ հաշվարկով էլեկտրաէներգիայի ընդամենը 13 տոկոսն է համարվում նոր վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացված։ Ընդ որում, դրա ճնշող մեծամասնությունը ստացվում է արևային անհատական կայաններից»,– արձանագրում է Արթուր Ավետիսյանը։
Նշենք, որ համաշխարհային նոր սկզբունքով` նոր վերականգնվող էներգետիկ աղբյուրներ են համարվում փոքր ՀԷԿ–երը, հողմային և արևային կայանները։
Լրահոս
0