00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոլդովական փորձ. երբ արտերկրում ապրող քաղաքացիներն են որոշում ընտրությունների ելքը

© Sputnik / Дмитрий Осматеско / Անցնել մեդիապահոցՄոլդովայի նախագահական ընտրություններ
Մոլդովայի նախագահական ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2024
Բաժանորդագրվել
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, իհարկե, վերընտրվեց՝ ստանալով քվեների մոտ 55 տոկոսը, բայց միայն՝ արտերկրում ապրող ընտրողների շնորհիվ։
Ըստ բրիտանական լրատվամիջոցներից մեկի՝ եթե հաշվվեին միայն Մոլդովայի տարածքում տրված ձայները, Սանդուն հաստատ կպարտվեր 48,8 տոկոսով, և նախագահ կդառնար նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ ստանալով ձայների ավելի քան 51 տոկոսը։ Սա առիթ է տվել ընդդիմադիր գործիչներից մեկին հայտարարելու. «Սանդուն Մոլդովայի նախագահը չէ, Սանդուն «սփյուռքի նախագահն է»։ Իշխանության ներկայացուցիչները հակադարձում են. «Իսկ ի՞նչ է, Մոլդովայի քաղաքացին, որն ապրում և աշխատում է արտասահմանում, այլևս Մոլդովայի քաղաքացի չէ՞, մեր սահմանադրությամբ պաշտպանված չէ՞։ Եվ ուրեմն, Մայա Սանդուն Մոլդովայի բոլոր քաղաքացիների նախագահն է, քանզի վերընտրվել է հենց բոլոր քաղաքացիների կողմից»։
Անկանխատեսելի ընտրություններ ԱՄՆ–ում. աշխարհի ճակատագիրը կարող է որոշել անձրևն Արիզոնայում
Այս թեմայի շուրջ կարելի է անվերջ վիճել, և Հայաստանում հենց այդպես էլ անում են։ Մի ժամանակ, երբ Հայաստանը նոր էր անկախացել, արտասահմանում քվեարկելու իրավունքն ամրագրվեց օրենսդրորեն։ Ինքս եմ մասնակցել հայաստանյան ընտրություններին այն ժամանակ, երբ ապրում և աշխատում էի Եվրոպայում, այն էլ՝ մի երկրում, որում Հայաստանի դեսպանատուն չկար։ Հետո կամաց-կամաց սկսեցին սահմանափակել դրսում քվեարկելու հնարավորությունը. եթե այն երկրում, որտեղ ապրում ես, դեսպանատուն չկա, գնա′, հարևան երկրում քվեարկիր։ Այսինքն, մենք քեզ քվեարկելու հնարավորություն տրամադրում ենք, իսկ եթե չես ուզում որոշակի գումար ծախսել ու, ասենք, Չեխիայից գնալ Ավստրիա, դա արդեն քո գործն է, ուրեմն փողը քեզ համար ավելի կարևոր է, քան երկրիդ ճակատագիրը։ Լավ էր, չէ՞։
Եվ վերջապես, մոտ 15 տարի առաջ Հայաստանի գրեթե բոլոր արտերկրում ապրող քաղաքացիներին ընդհանրապես զրկեցին համապետական ընտրություններում քվեարկելու իրավունքից։ Այժմ ընտրություններին կարող են մասնակցել միայն արտասահմանում աշխատող մեր դիվանագետները և նրանց ընտանիքների անդամները ու նաև հայաստանյան ձեռնարկությունների՝ դրսում գտնվող մասնաճյուղերի աշխատողները։ Այսինքն, դրսում ապրող մեր քաղաքացիների մոտավորապես 99,9 տոկոսը զրկված է ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Գիտեմ, թե ոմանք հիմա ինչ են մտածում՝ լավ էլ արել են, որ զրկել են, թող մնային Հայաստանում՝ քվեարկեին։
Իսկ ոչի՞նչ, որ այդ մարդիկ ամեն տարի մի քանի միլիարդ դոլար են ուղարկում Հայաստան՝ թեթևացնելով մեր հարազատ կառավարության ֆինանսական բեռը։ Իսկ ոչի՞նչ, որ այդ մարդկանց ընտրելու իրավունքը ամրագրված է սահմանադրությամբ, և ուրեմն մեր կառավարությունն էլ աշխարհի տասնյակ երկրների նման պարտավոր է ապահովել այդ իրավունքը։ Մեզնից գրեթե ոչնչով չտարբերվող Մոլդովան ինչպե՞ս էր միայն Լոնդոնում 9 ընտրատեղամաս բացել։ Վրաստանի՝ Հայաստանում ապրող տասնյակ քաղաքացիներ ընդամենը մի քանի օր առաջ ինչպե՞ս են քվեարկել իրենց երկրի խորհրդարանական ընտրություններում։ Լա′վ, Վրաստանի ու Մոլդովայի չա՞փ էլ չկանք։
Իրականում սա, իհարկե, բավական բարդ հարց է, և կառավարությունն էլ իր փաստարկներն ունի։ Ենթադրենք, թե ընտրատեղամաս բացվեց Կալիֆոռնիայում։ Բա, ասենք, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում սովորող հայաստանցի ուսանողն ինչպե՞ս է քվեարկելու։ Էլ չեմ ասում, թե ինչպես է Տյումենի մարզում ասֆալտ փռող հայաստանցին գալու Մոսկվա՝ ընդամենը մի քվեաթերթիկ գցելու համար։ Այսինքն, անհավասար պայմանները բոլոր դեպքերում պահպանվելու են։
Կա, իհարկե, մի եղանակ, որով կարելի է ապահովել Հայաստանի քաղաքացիների քվեարկությունը աշխարհի ցանկացած ծայրում։ Այո′, դա էլեկտրոնային քվեարկությունն է։ Դեռ 20 տարի առաջ Էստոնիայում մշակվեցին, այսպես ասած, էլեկտրոնային անձնագրեր, որոնցով կարելի է քվեարկել թեկուզ Բուրկինա Ֆասոյում։ Վերջին ընտրությունների ժամանակ Էստոնիայի քաղաքացիներն այս տարբերակով քվեարկել են աշխարհի 98 երկրներում։ Հայաստանի իշխանություններն էլ են անընդհատ խոսում բարձր տեխնոլոգիաները զարգացնելու մասին, բայց ի՜նչ էլեկտրոնային անձնագիր, շատերն իսկի կենսաչափական անձնագիր չեն կարողանում ստանալ։
Բողոքի ակցիա Թբլիսիում - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2024
«Վրացական առեղծվածը» միանգամայն բացատրելի է. անհասկանալի է ընդդիմության անելիքը
Թույլ տվեք ես էլ անեմ մի առաջարկ, որը հիմնվում է շատ կոնկրետ լատինաամերիկյան մի պետության շատ կոնկրետ փորձի վրա։ Մի ժամանակ, երբ համընդհանուր ոգևորության ալիքի վրա այդ երկրում իշխանության եկավ ժողովրդի կողմից սիրված առաջնորդը, կառավարությունն անմիջապես թույլատրեց դրսում ապրող քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։ Բայց տարիներն անցնում էին, առաջնորդի և նրա թիմակիցների հեղինակությունն ընկնում էր, մարդիկ զանգվածաբար հեռանում էին երկրից, և կառավարությունը որոշեց արգելել, այսպես ասած, «դրսի քվեարկությունը»՝ գիտակցելով, որ գնացածների մեծ մասը քվեարկելու է իշխանությունների դեմ։ Ի վերջո, հաստատվեց այս հարցի օրենսդրական կարգավորման եզակի մի տարբերակ. յուրաքանչյուր ընտրություններից կես տարի առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում՝ թույլ տա՞լ, թե՞ թույլ չտալ քվեարկությունն արտերկրում։
Իմ կարծիքով, սա հենց այն է, ինչի մասին երազում է հայաստանյան ցանկացած իշխանություն. տեսնում եմ, որ դրսում ինձ աջակցում են՝ թույլատրում եմ քվեարկությունը. տեսնում եմ, որ Հայաստանից գնացածները Լոսում ու Սանկտ-Պետերբուրգում ինձ փնովում են՝ անմիջապես արգելում եմ։ Բա հո իզո՞ւր չեն ասում՝ հաղթում է նա, ով ճկուն քաղաքականություն է վարում։
Լրահոս
0