00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու քաղաքապետն ու «Բալասանյան դաշինքի» անդամները հրաժարական են տվել

© Photo : Գյումրու համայնքապետարանՎարդգես Սամսոնյան
Վարդգես Սամսոնյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2024
Բաժանորդագրվել
Վարդգես Սամսոնյանը Գյումրու քաղաքապետի պարտականությունները ստանձնել էր 2021 թ. նոյեմբերի 4-ին։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն են ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին Գյումրու քաղաքապետարանից։
Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին ժամը 18:00-ին հրավիրված նիստում: Այն բանից հետո, երբ ավագանին համալրվի, քվեարկության միջոցով կընտրեն նոր քաղաքապետին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25–ին «Բալասանյան դաշինքի» ընտրացուցակում ընդգրկված, սակայն մանդատ չստացած անձինք ինքնաբացարկ էին ներկայացրել և դուրս եկել ցուցակից:
«Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» 2022 թվականին կոալիցիոն հուշագրի հիման վրա Գյումրին ղեկավարում էին համատեղ, սակայն նախորդ տարի ՔՊ–ն խզեց դաշինքի հետ հուշագիրը:
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրում էին, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ Տեղեկատվություն կար, թե Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամներն այսօր նույնպես վայր կդնեն մանդատները։
Նշենք, որ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։
Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց 2021 թ. նոյեմբերի 4-ին։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրու քաղաքապետի հրաժարականի հարցը քննարկվում էր դեռ ամիսներ առաջ, քանի որ իշխող կուսակցությունը ուզում է միանձնյա ղեկավարել քաղաքը ու դրա համար ցանկանում էր գնալ արտահերթ ընտրությունների. ՔՊ-ն իր թեկնածուն ունի՝ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Լրահոս
0