00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ենթադրվում է՝ հաջորդ տարի Աջափնյակի մետրոյի կապալառուն կընտրվի․ Երևանի քաղաքապետ

© Photo : MetrogiprotransՄետրոյի «Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակ
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակ - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2024
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակ
Բաժանորդագրվել
Քաղաքապետը պնդում է, որ իրենց նախընտրական խոստումն իրականացվելու է։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Աջափնյակի մետրոյի նախագիծն անցնում է համալիր փորձաքննություն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որ փուլում է մետրոյի նոր կայարանի կառուցումը։
«Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա ընթացքում կունենանք կապալառու ընկերությունը, որը կհաղթի մրցույթում»,- ասաց Ավինյանը։
Նա շեշտեց՝ դա իրենց նախընտրական խոստումներից է, և իրենք դա իրականացնելու են։
Մետրոյի ևս մեկ կայարան կկառուցվի «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ. Տիգրան Ավինյան
Հիշեցնենք` Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ ասել էր, որ մետրոյի նոր կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա: Նախագծի ինքնարժեքը չէր նշվել։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես-ծրագիրը նախատեսում էր երկու բաղադրիչ՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակարանային ֆոնդի թարմացում։
Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել:
2023 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ֆինանսավորման շուրջ բանակցում է Եվրասիական զարգացման բանկի հետ:
Լրահոս
0