00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2025 թ. ՀՀ մարզերում զբոսաշրջային 10 կլաստեր կկառուցվի. նախարար

© Sputnik / Armine AleksanyanԳորիս
Գորիս - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2024
Գորիս
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը զբոսաշրջության զարգացման համար նախատեսում է 2025 թվականին ծախսել 5 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. 2025 թ. ՀՀ մարզերում զբոսաշրջային 10 կլաստեր կկառուցվի։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա տեղեկացրեց, որ ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի հետ հնգամյա վարկային պայմանագրի շրջանակում։ Նախատեսվում է վերցնել 100 մլն դոլար վարկային միջոց և այն ծախսել ՀՀ մարզերի տարբեր համայնքներում (սկսած Գորիսից, այնուհետև Եղեգիս, Արենի, Ջերմուկ, Ապարան, Դվին, Դիլիջան, Սևան և այլն) զբոսաշրջային 10 կլաստեր կառուցելու համար։
«Օրինակ` Մարմաշեն վանական համալիր, որը գտնվում է Շիրակի մարզում, ուղղակի հնարավոր չէր մի երկու տարի առաջ հասնել։ Այսօր մենք ամբողջովին ասֆալտապատել ենք դեպի համալիր տանող ճանապարհը, վանական համալիրի շրջակայքում ավելի քան մեկ կիլոմետր ճեմուղի ենք ստեղծել, նաև կառուցել ենք առանձնացված վայրեր, որտեղ բիզնեսը կարող է քաղաքակիրթ պայմաններում վաճառք իրականացնել»,– նշեց նախարարը։
Բացի այդ, նրա խոսքով, բարեկարգել են դեպի Ախուրյան գետ իջնող ճանապարհը, որ մարդիկ կարողանան իջնել գետի մոտ։
«Այսինքն` այն դարձել է ոչ միայն վանական համալիր, այլև ընտանիքով այցելելու, քայլելու մի գեղեցիկ միջավայր։ Մենք փորձում ենք մեր պատմամշակութային ժառանգությունը համեմել մեր հարուստ բնության հետ և լավ ժամանակ անցկացնել լավ միջավայր ստեղծել»,– վստահեցրեց Պապոյանը։
Նա տեղեկացրեց, որ 2025 թվականին զբոսաշրջության համար նախատեսված 5 մլրդ դրամը հենց այդպիսի ծրագրերի վրա են ծախսելու։
ՀՀ կառավարությունը բիզնեսին կփոխհատուցի արտահանման հավաստագրման ծախսերի 50%-ը. նախարար
Լրահոս
0