00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թանկանում է, բայց ոչ այդքան. Երևանի փոխքաղաքապետը` տրանսպորտի ուղեվարձի մասին

© Sputnik / Asatur YesayantsՏրանսպորտ
Տրանսպորտ - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2024
Բաժանորդագրվել
Երևանի փոխքաղաքապետը հերքեց այն լուրերը, թե հանրային տրանսպորտը 100 դրամից կդառնա 260 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձը կթանկանա, բայց ոչ շատ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նշենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը փետրվարի 5-ին գրել էր, որ ՀՀ իշխանությունը որոշել է Երևանում թանկացնել տրանսպորտի գինը մինչև 260 դրամ։
«Ավագանու որոշ անդամների գրած թվերը սուտ են և մանիպուլյատիվ։ Իրականության հետ կապ չունեն։ Թանկանում է, բայց ոչ այդքան, այսինքն չի նշանակում, թե տրանսպորտի գինն առհասարակ չի թանկանա»,– նշեց Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով` պետք է նայել ամսական, եռամսյակային կամ տարեկան փաթեթի տրամաբանությամբ, Tellcell-ի տարբերակով տրանսպորտի ուղեվարձը 180 դրամի շրջանում է լինելու։ Փոխաղաքապետը վստահեցրեց` հատուկ խոցելի խմբերի համար կլինեն շատ ավելի ցածր գներ։
«Շատ–շատ համեստ հաշվարկներով` հիմա տրանսպորտի 1 ուղևորի ինքնարժեքը 200-230 դրամ է։ Սա այն հաշվարկն է, որի դեպքում մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, թե մի բան հօգուտ մեզ ենք հաշվել։ Այսօր վճարվում է այդ 200 դրամը, ուղղակի 100 դրամն ուղևորի գրպանից, իսկ մյուս 100-ը` բյուջեից, որը կրկին ձևավորվում է քաղաքացու վճարներից»,– ասաց Գրիգորյանը։
Տրանսպորտի հարցը. Հայկ Մարությանի դիրքորոշումը ուղեվարձի թանկացման մասին փոխվել է
Հիշեցնենք, որ ներկայում Երևանում ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղևորավճարը 100 դրամ է, իսկ տրոլեյբուսներինը` 50 դրամ։ Դեռ 2013 թվականին այդ ժամանակվա իշխանություններն առաջարկել էին տրանսպորտի գինը դարձնել 150 դրամ, ու այդ ժամանակ սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ։ Մասնակիցները «Չենք վճարելու 150 դրամ» և «Վարորդ, միացի՛ր պայքարին» պաստառներով բոյկոտի կոչ էին անում և բացատրություններ պահանջում։
Ի դեպ, այդ ակցիայի մասնակիցների մեջ էր նաև ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Կթանկանա՞ երևանյան ավտոբուսների ուղեվարձը․ քաղաքապետարանը պարզաբանում է
Լրահոս
0