00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ 2025–ին չի ներդրվի առողջության պարտադիր ապահովագրությունը. պարզաբանում է նախարարը

© Sputnik / Aram NersesyanՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2024
Վահե Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարարը նշեց բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են խանգարել 2025 թվականին առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. 2024 թվականի բյուջեով 18 մլրդ դրամ էր նախատեսված ՀՀ–ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար, սակայն ծրագիրը ոչ միայն այս տարի չի իրականացվել, այլև 2025 թվականին էլ չի նախատեսվում։ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այս գումարը չի ներդրվել 2024 թվականին, և հետևաբար այն չի էլ ծախսվել։ Իհարկե, այս գումարից տարբեր ուղղություններով վերաբաշխում արել ենք այս տարի։ Եթե ապահովագրության 18 մլրդ դրամը հանում ենք, այլ ծրագրի տակ ենք դնում, ապա ունենք առողջապահության նախարարության բյուջեի 12.7 մլրդ դրամի կամ 8.5 տոկոսով ավելացում»,– հայտարարեց Հովհաննիսյանը։
ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները դեռ 2023 թվականին են խոստացել, որ համակարգը ներդրվելու է և ավարտին պետք է հասցված լինի արդեն 2027 թվականին։
«Գոնե 2025 թվականին սկսենք ապահովագրության ներդրումը, առաջին փուլն անենք։ Սա նաև մեր նախընտրական խոստումն է։ Համակարգը կարող ենք ներդնել, օրինակ, կապիտալ ծախսերից խնայողություններ անելով»,– ասաց պատգամավորը։
Ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ լավ կլիներ` ամեն ինչ լիներ, սակայն պետական բյուջեն բարդ փաստաթուղթ է, որտեղ հաշվի են առնվում հազարավոր հանգամանքներ` թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական, թե՛ արդյունքային ցուցանիշները, պետական պարտքի և դրա սպասարկումը։
Առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ բացվելու է տնտեսության մեծ ճյուղ. Փաշինյան
«Վերջում այդ ամենը համադրելու արդյունքում մենք ստանում ենք մի փաստաթուղթ, որը համարում ենք հնարավորինս բալանսավորված։ Բալանսային կետը հիմա կանգնել է այստեղ. երբ բալանսը փոխվի, այն ժամանակ էլ մեր ծրագիրն էլ կփոխվի։ Մենք ունենք պահուստային բավականին մեծ ֆոնդ. երբ կառավարությունը զգա, որ եկել է դա անելու ժամանակը, դա տեղի կունենա»,– հայտարարեց Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ 2025 թվականի համար ՀՀ կառավարությունը դեֆիցիտի` արդեն իսկ բավականին բարձր մակարդակ է պլանավորել` մոտ 5.5 տոկոս։
«Տարբեր ոլորտային պատասխանատուներ կամ հասարակության տարբեր շահառու խմբեր կցանկանային այս կամ այն ուղղությամբ տեսնել ավելացումներ, սակայն պետք է հասկանանք, որ դրանք տեղի են ունենալու դեֆիցիտի կամ հարկերի ավելացման կամ մեկ այլ ոլորտում ծախսերի նվազեցման հաշվին։ Կառավարությունում որևէ մեկը դեմ չէ, որ ՀՀ–ում առողջության ապահովագրություն լինի»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
ՔՊ պատգամավորները նրան հիշեցրին նաև, որ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացում կարևոր նախապայմաններից մեկը առողջության համապարփակ ապահովագրական համակարգի ներդրումն է, քանի որ ԵՄ–ն հաշվի է առել Վրաստանի ու Մոլդովայի վատ փորձը այս հարցում։
Նախարարը նշեց, որ մինչ վիզաների ազատականացման գործընթացի մասին խոսելը նախ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք երկարաժամկետ ֆինանսական բեռի ու հաշվարկի հետ, միայն այդ հարցերի լուծումից հետո է հնարավոր խոսել ձևի ու բովանդակության մասին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր զեկույցի ժամանակ ասաց, որ ապահովագրության առաջին փուլի մեկնարկը նախատեսել էին 2025 թվականին, որը պետք է ապահովեին 218 մլրդ դրամի շրջանակում։
Բայց քանի որ առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի ներդրվի, նախարարությունը քննարկում է գումարը այլ ծրագրերով վերաբաշխելու հարցը։
«Մեր ընկալումն այն է, որ մենք որևէ պահ չպետք է հապաղենք ապահովագրության ներդրման հարցը, պիտի շարունակենք, օրենսդրական փաթեթը պետք է ընդունենք։ Ներդրման փուլայնությունը, ըստ օրինագծի ընդունման ժամկետի, կարող ենք որոշակի պատկերացնել։ Այսպիսով մենք կիրականացնենք մեր քաղաքական խոստումը, այսինքն` կգնանք քայլերով առաջ, իսկ ֆինանսավորման հատվածն էլ, ըստ ՀՀ ֆիսկալ հնարավորությունների, պետք է կարողանանք ապահովել և փուլայնությամբ այդ հարցը լուծել»,– հայտարարեց Ավանեսյանը։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության բյուջեն 2025 թ. կլինի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թ. բյուջեով նախատեսված գումարից։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2023 թվականին հաստատեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, ըստ որի` 2027-ից նախատեսվում է ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ ՀՀ բոլոր քաղաքացիների համար։
Լրահոս
0