00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2027–ից ՀՀ բոլոր քաղաքացիները առողջության ապահովագրություն կունենան. հայեցակարգն ընդունվեց

© Sputnik / Aram NersesyanՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023
Հիվանդանոց
Բաժանորդագրվել
ՀՀ–ում բուժման աղետալի ծախսերն առաջին պատճառներից են, որ հանգեցնում են ընտանիքների ծայրահեղ աղքատացման։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։
2023 թվականը հայեցակարգում նախատեսվում է որպես նախապատրաստական աշխատանքների փուլ։ Տարվա ընթացքում կմշակվեն ու կամբողջացվեն ապահովագրական փաթեթում ներառվելիք ծառայություններն ու դրանց գները։
«Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման փուլային ներդրումն այն կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներն իրագործելու ամենաօպտիմալ տարբերակն է»,– հայեցակարգի նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է ապահովագրական վճարներին, դրանք, նախարարի խոսքով, կհաշվարկվեն ոչ թե քաղաքացու եկամուտների մեծությամբ, այլ կունենան հաստատուն արժեք ու կհամաֆինանսավորվեն պետության կողմից։
«2024թ–ից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական։ Դա կնպաստի, որ մենք չունենանք խառը, մասնատված համակարգ, երբ մի խմբին հասնում է ծառայությունների մեկ փաթեթ, մեկ այլ խմբի` մեկ այլ փաթեթ, և երբեմն խառնաշփոթ է առաջանում, թե, օրինակ, երկրորդ կարգի զինհաշմանդամն ինչ ծառայություններից պետք է օգտվի»,– ասաց նախարարը։
Երրորդ խմբի զինհաշմանդամները դրամական փոխհատուցման իրավունք կստանան
2024–ից, բացի սոցիալական հատուկ խմբերի ներկայացուցիչներից, որոնց համար ապահովագրությունը կլինի պարտադիր, կմեկնարկի նաև այլ քաղաքացիների կամավոր ապահովագրման գործընթացը։
2025թ–ից պետությունը ծրագրում կներառի թոշակառուներին, իսկ 2027-ից նախատեսվում է ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ ՀՀ բոլոր քաղաքացիների համար։
Առողջապահության նախարարը հայտնեց, որ ապահովագրության բացակայությունն այսօր բացասաբար է ազդում ոչ միայն քաղաքացիների առողջական, այլև սոցիալական վիճակի վրա։ Ըստ նրա` բուժման աղետալի ծախսերն առաջին պատճառներից են, որ հանգեցնում են ընտանիքների ծայրահեղ աղքատացման։
«Առողջապահական ծախսերի փոխհատուցման ներկայիս անարդյունավետ մեխանիզմը պատճառ է, որ մենք ոչ թե կանխարգելում, վաղ հայտնաբերում ու ժամանակին ենք անդրադառնալում մեր առողջական խնդիրներին, այլ հետաձգում ենք դրանք մինչև դանակը ոսկորին չի հասնում։ Այդ դեպքում ստիպված ենք լինում օգտվել բուժման ավելի ծախսատար միջոցներից, ու միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել բուժման բարենպաստ ելքը»,– ասաց Ավանեսյանը։
Առողջապահական ապահովագրության համակարգի զարգացմանը զուգահեռ նախարարությունը նաև խնդիր է դրել բուժծառայությունների որակը բարելավել բուժհիմնարկների վերազինման ու անձնակազմի վերապատրաստման, որակավորման միջոցով։
Ներուժ կա, բայց խոչընդոտները շատ են. ինչու չի զարգանում առողջապահական տուրիզմը Հայաստանում
Լրահոս
0