00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է բանակում սպաների դեֆիցիտ առաջացել. ռազմական փորձագետը` պատճառների մասին

Դիրքեր - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2024
Բաժանորդագրվել
Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ հավաքներին մասնակցող զինվորականները չեն կարող լրացնել կադրային սպաների դեֆիցիտը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կադրային սպաների դեֆիցիտը պայմանավորված է զինծառայողների շուրջ ստեղծված բարոյալքող մթնոլորտով, հայկական բանակի դեմ ուղղված հակաքարոզչությամբ և հրամանատարական կազմի դեմ առաջադրվող անհիմն մեղադրանքներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Իմ խորին համոզմամբ` վերջին տարիներին այս իշխանություններն ամեն ինչ արեցին, որ բանակը կազմաքանդվի, որպեսզի բանակից գնան սպաները, և այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ, այո՛, շատ սպաներ զորացրվեցին բանակից։ Սա, կրկնում եմ, հետևողական քաղաքականության հետևանք էր այս իշխանությունների»,– նշեց փորձագետը։
Որպես վառ օրինակ, նա հիշեցրեց 2023 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցած դեպքը, երբ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 զինվոր վառվեցին կացարանում, որը ծառայում էր որպես զորամաս։
Վրթանեսյանի դիտարկումներով` առաջին բանը, որ արեցին իշխանությունները, անմիջապես կորպուսի և զորամասի հրամանատարությանը առանց որևէ հետաքննության, մեղավոր և անմեղ պարզելու, հեռացրին` ըստ էության գլխատելով կորպուսը։
Պաշտոնաթող սպաները կշարունակեն ծառայել և թոշակ ստանալ․ ԱԺ-ն միաձայն ընդունեց օրինագիծը
«Ու այդպիսի օրինակները բազմաթիվ են։ Գրեթե բոլոր սպաների վրա ինչ–որ քրեական գործեր են հարուցված։ Ինչում ասես` չեն մեղադրում բանակին, զինվորականներին։ Վարկաբեկում են։ Հենց իշխանական քարոզչությունն է զբաղված զինվորականության վարկաբեկումով։ Ըստ էության, խայտառակ պայմաններ են ստեղծվել ծառայելու համար։ Այս ամեն ինչի շատ բնականոն, շատ հասկանալի հետևանքն այն է, որ, այո՛, մարդիկ չեն ուզում ծառայել այս պայմաններում։ Առավել ևս, եթե, ասենք, ծառայելու է, Աստված մի արասցե, զոհվի, հետո էլ ասեն` անիմաստ տեղն է զոհվել։ Բոլորը տեսան նաև, թե ինչ եղավ նույն 44-օրյա պատերազմի զոհերի հետ, վիրավորների հետ։ Մարդկանց հաշմանդամության կարգեր են փոխում, զրկում են հաշմանդամության կարգերից, ինչը նշանակում է` նաև համապատասխան վճարումներից։ Օրինական զոհվածների անունները նույնիսկ չեն հրապարակել մինչև վերջ։ Անվանացանկ միասնական չկա։ Մի խոսքով` այս ամենը տեսնելով` որևէ նորմալ, սթափ մարդ չի գնալու բանակ։ Պարզ է, որ շատերը դուրս են եկել, որովհետև անտանելի պայմաններ են ստեղծվել», – կարծում է ռազմական փորձագետը։
Միևնույն ժամանակ Վրթանեսյանը նշեց, որ հիմա սա բերել է բնական դեֆիցիտի` կադրային զինվորականների դեֆիցիտի, որը փորձում են լրացնել։ Ի դեպ, երկար ժամանակ փորձում էին և երևի շարունակելու են փորձել լրացնել այդ բացը վարժական հավաքների հաշվին։
«Ես դեպքեր եմ լսել, օրինակ, որ նոր զորացրված սպային կանչում են վարժական հավաքների։ Բայց այդ վարժական հավաքների մասնակիցներն էլ բնականաբար չեն կարող փոխարինել կադրային սպաներին ու, այո՛, լուրջ բացեր, լուրջ խնդիրներ կան», – ասաց Վրթանեսյանը։
Նրա կարծիքով` զինծառայողների ընտանիքներին պետական աջակցման ծրագրերը, բնակապահովության ծրագրերը չեն ծառայում իրենց նպատակին, քանի որ մարդիկ առաջին հերթին տեսնում են ռեալ իրավիճակը, տեսնում են` ինչ տիպի են սպաներին ամեն ինչում մեղադրում, ինչպես է ստեղծվում այդ միֆը, թե սպաները` բոլորն անխտիր, զինվորներին թողել, փախել են պատերազմի ժամանակ և այլն։
Բանակում «բարդակի» մեղավորը բոլորն են՝ և՛ նախարարը, և՛ վարչապետը. սպան` հրդեհի մասին
Վրթանեսյանը հիշեցնում է այն ժամանակները, երբ քաղաքացիներին հեռուստատեսությամբ պարբերաբար «մասկի շոուներ» էին ցուցադրում այս կամ այն անձի ձերբակալման կադրերով, կամ հերթական պետական դավաճանության բացահայտման մասին հաղորդումներ էին հնչում։ Եվ դա այն դեպքում, երբ այդ գործերի շատ չնչին մասն էր հասնում դատարաններ։
Նա փաստում է, որ իշխանությունները գովազդում են մե՛կ այս ծրագիրը, մե՛կ այն ծրագիրը, բայց երիտասարդները չեն շտապում ընտրել ռազմական կարիերան այն պայմաններում, երբ պետական մակարդակով խոսվում է այն մասին, որ մեր բանակը ոչ մի բան չի կարող անել, մեր բանակը թույլ է, մենք չենք կարող դիմադրել Ադրբեջանին։
«Ինչ եկել են իշխանության, էդ բարեփոխումների մասին հեքիաթները պարբերաբար հայտարարում են։ Ո՞ւր են այդ բարեփոխումները։ Ի՞նչն է դեպի լավը փոխվել բանակում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ բանակն ավելի ու ավելի վատ վիճակում է հայտնվում։ Ի՞նչ բարեփոխումներ։ Հա, ամեն ինչից էլ կխոսեն։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը մի անգամ մոռացել էր (կարծեմ հենց ԱԺ–ում էր) միկրոֆոնը անջատի, և ինքը բարձրաձայն ասաց` դե հա, մենք շատ բան ենք խոստանում, կարծեմ ասաց, որ դե բոլորս էլ գիտենք, որ չենք անելու։ Այսինքն` էդ դատարկախոսությունը եկեք չքննարկենք էլի, հիմա ինչ ասես` կարող են խոստանալ», – եզրափակեց Վրթանեսյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունեց պաշտոնաթող, թոշակառու սպաներին ծառայության վերադարձնելու մասին օրինագիծը, որն ուղղված է մի շարք զորամասերում պայմանագրային ծառայության գրավչությունը բարձրացնելուն։
Սպաների և ոչ միայն սպաների պակաս. փորձագետն ասել է` ինչու են բանակում շատ մահվան դեպքերը
Լրահոս
0