00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպաների և ոչ միայն սպաների պակաս. փորձագետն ասել է` ինչու են բանակում շատ մահվան դեպքերը

© Photo : press office of the MoD of RAАрмянские военнослужащие на смене боевого дежурства
Армянские военнослужащие на смене боевого дежурства - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2023
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարարի նախկին խորհրդականի կարծիքով` Հայաստանի գործող իշխանություններին բանակը` որպես սուբյեկտ, պետք չէ։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայկական բանակում ողբերգական դեպքերի շարքը, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զինծառայողների մահերը նախևառաջ տեղի են ունենում կադրերի խիստ պակասի պատճառով, ինչը հատկապես արդիական է հրամանատարական և սպայական կազմի պարագայում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով օգոստոսի 27-ին երկու զինծառայողների մահվան դեպքը։
Հայկական բանակում օգոստոսի ընթացքում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով արդեն 4 մահ է գրանցվել։ Մասնավորապես, օգոստոսի 10-ին մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, ինքնասպանության հասցնելու հատկանիշներով կալանավորվել էին նրա երկու ծառայակիցներ։ Չհաստատված տեղեկությունների համաձայն` վեճի պատճառ է դարձել այն, որ Կարապետյանը հրաժարվել է մարտական հերթապահություն իրականացնել «գողական» ընկերների փոխարեն, ինչի հետևանքով կոնֆլիկտ է առաջացել, որը հանգեցրել է ողբերգության։ Հաջորդ օրը նույն զորամասում հայտնաբերել են ժամկետային զինծառայող Գառնիկ Խնկոյանի դին, նախնական վարկածը նույնն է` ինքնասպանություն։ Ինչ վերաբերում է վերջին դեպքին, ապա զինվորը սկզբում սպանել է ծառայակից ընկերոջը մարտական դիրքում, այնուհետև կրակել ինքն իր վրա։
«Բանակում մենք գործ ունենք շատ լուրջ համակարգային խնդրի հետ։ Մեծ թվով սպայական պաշտոններ կան թափուր մնացած, հիմնականում` դասակների և վաշտերի հրամանատարներ։ Հասկանալի է, որ սպաների պակասը մեծ ծանրաբեռնվածության է հանգեցնում գործող սպաների նկատմամբ։ Սպայական թափուր պաշտոնների առկայությունը անխուսափելիորեն բերում է բանակում վերահսկողության խնդրի, իսկ դա նշանակում է` նաև կարգապահական խնդիրների», – ասաց Ջամալյանը։
Փորձագետը նշում է, որ կարգապահական խնդիրներ բանակում եղել են նաև նախկին իշխանության օրոք, ողբերգական դեպքեր նախկինում ևս եղել են, սակայն այն ժամանակ համակարգային խնդիրները լուծվում էին ինստիտուցիոնել մակարդակով, գոյություն ուներ բանակաշինության հստակ հայեցակարգ, հատուկ շեշտ էր դրվում վաշտային օղակի ուժեղացմանը։
Ավելի բարձր, մարտավարական օղակներում արդեն կայացած մարտական հրամանատարներ կային։ Սակայն դասակն ու վաշտը ամենաբարդ օղակներն են, քանի որ հրամանատարը նախ ինքն է աճում պրոֆեսիոնալ առումով, երկրորդը` այնտեղ անձնակազմի հետ անմիջական շփում կա։
«Այսօր ունենք բանակ, որը չի կարողացել վերականգնել իր մարտունակությունը։ Եվ կադրային պակասը դրա տարրերից մեկն է։ Գործող ղեկավարությունն էլ ձևացնում է, թե ռազմական բարեփոխումներ է իրականացնում, սակայն գործնականում հիմնական ռեսուրսները վատնվում են ոչ թե բանակի վրա, այլ ոստիկանության և պարեկային ծառայության», – ասում է փորձագետը։
Նա կարծում է, որ ՀՀ կառավարությանը հարկավոր չէ կայացած, ուժեղ բանակ` որպես տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ։ Իշխանությանն ավելի շուտ հետաքրքրում է ոստիկանության ընդլայնումը և ուժեղացումը` որպես ռեպրեսիվ ապարատ, որը կարող է օգտագործել սեփական քաղաքացիների նկատմամբ։ Այդ մասին կարելի է դատել գոնե այն հզոր գովազդային արշավից, որով ուղեկցվում է պարեկային ծառայության ստեղծման գործընթացը։ Բանակային ծառայությունը, պայմանագրային ծառայությունն այդ ֆոնին խամրում են և մարում առաջմղման առումով։ Ավելին` Ջամալյանը տեղեկություններ ունի բանակից պարեկային ծառայություն կադրերի որոշակի արտահոսքի վերաբերյալ։
«Եթե նման հսկայական ֆինանսական ռեսուրսներն ուղղվեին սպաների ֆինանսավորմանը, աշխատավարձների բարձրացմանը, նոր կադրերի ներգրավմանը, եթե դասակի կամ վաշտի հրամանատարներ ամսական մի քանի հարյուր հազար դրամ ստանային, ապա բանակային ստորաբաժանումները շատ արագ կկազմալրվեին, թափուր պաշտոններն էլ նոր կադրերով կհամալրվեին», – համոզված է մեր զրուցակիցը։
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ
Իրավիճակը չի փրկում նաև ատեստավորման մեկնարկած գործընթացը, որի հաջողության դեպքում զինվորականների աշխատավարձերը մի քանի անգամ կավելանան։ Ջամալյանի կարծիքով` ատեստավորման գաղափարն ինքնին վատը չէ, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հազվագյուտ կարողությամբ է օժտված խեղաթյուրելու և այլասերելու նույնիսկ ամենաառողջ գաղափարը։ Կան դեպքեր, երբ մարտական մեծ փորձով և պրակտիկայով սպաները չեն անցնում ատեստավորումը տեսության պատճառով, որը միշտ չէ, որ արտացոլում է բանակի իրական կարիքներն ու խնդիրները։
Վերադառնալով ոչ կանոնադրական հարաբերություններին և բանակում տեղի ունեցող ողբերգական միջադեպերին` Ջամալյանն արձանագրում է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների և առանձին անհատների լռությունը։
«Բոլոր այն մարդիկ և ՀԿ–ները, որոնք անցյալում հիստերիա էին բարձրացնում բանակում տեղի ունեցած ամեն միջադեպի ժամանակ, բայց իրականում միայն Սորոսի դրամաշնորհներն էին իրացնում` առանց մտահոգվելու բանակի և անվտանգության հարցերով, այլասերված աշխարհայացքով բոլոր այդ մարդիկ այսօր լռում են, այդ թվում նաև այն պատճառով, որ նրանց մի մասը բարձր պետական պաշտոնների է նստած։ Նույն Արայիկ Հարությունյանը, օրինակ, (վարչապետի աշխատակազմի ղեկավարը, – խմբ.) ժամանակին բանակի դեմ քարոզի առաջամարտիկներից էր», – ասում է Ջամալյանը։
Նա համոզված է, որ այդ խումբն այսօր լռություն է պահպանում, քանի որ բանակի դեմ նրանց երկարամյա պայքարը, ԶՈւ–ն վարկաբեկելուն ուղղված տոտալ արշավը համարյա արդյունք են տվել։
ՀՀ–ում մահացած զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում. մանրամասներ
Փորձագետը հակված չէ հավատալու, որ ներկայիս իշխանության օրոք հնարավոր է մարտունակ բանակի վերականգնումը, բանակին տարածաշրջանային կայունության երաշխիքի կարգավիճակ վերադարձնելը։
Լրահոս
0