00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը չի շտապի պատասխանել Իսրայելի հարվածներին. ԱԳ նախարարը՝ օտարերկրյա դեսպաններին

© AP Photo / Ebrahim NorooziԱբբաս Արաղչի
Աբբաս Արաղչի - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2024
Բաժանորդագրվել
Արաղչին քննադատել է Եվրոպայի երկրներին երկակի ստանդարտներով առաջնորդվելու և իսրայելական ագրեսիան չդատապարտելու համար:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի շտապի պատասխանել Իսրայելի հարվածներին:
Նրա խոսքով՝ իրավիճակի ապաէսկալացման հարցը հանրային պահանջ է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով՝ լայնամասշտաբ պատերազմի առաջացման հավանականության պատճառով: Իրանցի նախարարն ընդգծել է, որ միակ լուծումը Իսրայելի ագրեսիվ քաղաքականության և դաժան հարձակումների կանխումն է:
Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի կորուստներն աննշան են. պաշտպանության նախարար
ԱԳ նախարարը նշել է, որ Իսլամական Հանրապետությունը ո՛չ վարանելու է, ո՛չ էլ շտապելու է պատասխանել Իսրայելի վերջին հարվածներին:
«Մենք դատապարտում ենք սիոնիստական ռեժիմի ագրեսիան և մեզ պատասխան տալու իրավունք ենք վերապահում: Ի վերջո, տեղի է ունեցել ներխուժում մեր երկրի տարածք, և մեզ համար միանգամայն բնական է իր ժամանակին արձագանքելը», - ասել է Արաղչին:
Իսրայելական ագրեսիան չդատապարտելու համար Արաղչին քննադատել է եվրոպական երկրներին՝ նշելով, որ արևմտյան երկրները հաճախ հիշում են միջազգային իրավունքի մասին միայն այն ժամանակ, երբ դա բխում է իրենց շահերից՝ պարբերաբար անտեսելով մյուս դեպքերը և կիրառելով երկակի ստանդարտներ:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր, որ Իրանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է բանակցություններ վարել որոշ երկրների հետ՝ Իսրայելին զենքի մատակարարման էմբարգո սահմանելու շուրջ:
Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Իրանում գտնվող ռազմական օբյեկտներին:
Իրանն իր հերթին հայտարարեց, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգով։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի խոսքով` Իրանը իսրայելական հարվածների հետևանքով աննշան վնաս է կրել։
Ըստ իրանական լրատվամիջոցների` Իսրայելի հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։
Լրահոս
0