https://arm.sputniknews.ru/20241028/israjeli-harvatsi-hetevanqvov-irani-kvorustnern-annshan-en-pashtpanutjan-nakharar-82416790.html
Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի կորուստներն աննշան են. պաշտպանության նախարար
Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի կորուստներն աննշան են. պաշտպանության նախարար
Sputnik Արմենիա
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունն արդեն փոխհատուցել է կրած վնասը։ 28.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-28T21:48+0400
2024-10-28T21:48+0400
2024-10-28T21:59+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82416922_0:159:1600:1060_1920x0_80_0_0_1d354789a96a2462d4b5e1adcebf2c64.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելական հարվածներից Իրանի կրած վնասներն աննշան են։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է IRNA-ն։ Նրա խոսքով՝ Իսրայելը խախտել է բոլոր միջազգային օրենքները, որոնք ստեղծվել են Մարդու իրավունքների պաշտպանության և արդարության ապահովման համար:Ավելի վաղ Իրանի ուղղությամբ իսրայելական հարվածները դատապարտել էր Հայաստանի ԱԳՆ-ն:Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումների, հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածել է Իրանում ռազմական օբյեկտներին: CBS News հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա: Միևնույն ժամանակ, Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության համակարգով, որոշ տեղերի հասցվել է սահմանափակ վնաս: Հարձակման հետևանքով զոհվել է 4 իրանցի զինվորական։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82416922_39:0:1462:1067_1920x0_80_0_0_b21b615969ddd5f887a901f5c7661889.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հրթիռակոծություն
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հրթիռակոծություն
Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի կորուստներն աննշան են. պաշտպանության նախարար
21:48 28.10.2024 (Թարմացված է: 21:59 28.10.2024) Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունն արդեն փոխհատուցել է կրած վնասը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելական հարվածներից Իրանի կրած վնասներն աննշան են։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է
IRNA-ն։
«Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետևանքով մեզ հասցված վնասներն աննշան են, և արդեն լրացել ու փոխարինել ենք անհրաժեշտ ամեն ինչով՝ օգտագործելով մեր գիտելիքներն ու կարողությունները», - ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Իսրայելը խախտել է բոլոր միջազգային օրենքները, որոնք ստեղծվել են Մարդու իրավունքների պաշտպանության և արդարության ապահովման համար:
Ավելի վաղ Իրանի ուղղությամբ իսրայելական հարվածները դատապարտել էր Հայաստանի ԱԳՆ-ն:
Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումների, հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածել է Իրանում ռազմական օբյեկտներին: CBS News հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա: Միևնույն ժամանակ, Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության համակարգով, որոշ տեղերի հասցվել է սահմանափակ վնաս: Հարձակման հետևանքով զոհվել է 4 իրանցի զինվորական։