00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը Փաշինյանին պետք էր Ալիևի հետ կոնտակտ ունենալու համար․ Սուրենյանց

© Sputnik / Александр КазаковՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2024
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվել
Վերլուծաբանը չի բացառում, որ ինչ-որ նախնական պայմանավորվածություններ են եղել, որ Փաշինյանը ԲՐԻԿՍ-ում հանդիպի Ալիևի հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ–ի 16-րդ գագաթնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կոնտակտ ունենալու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ` հոկտեմբերի 24-ին, Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ ակտիվ քննարկում սկսեցին Մավրիտանիայի նախագահի ելույթի պահին, նրանց քննարկմանը միացան նաև երկու երկրների արտգործնախարարները։ Ավելի ուշ ՀՀ կառավարությունը հայտնեց, որ Փաշինյանն ու Ալիևը նաև հանդիպում են անցկացրել և երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր քննարկել։
«ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը Հայաստանի օրակարգում ըստ էության չկար` չնայած դրա շրջանակում ամեն ինչ տեղի ունեցավ։ Թե՛ Փաշինյանի ելույթը գագաթնաժողովում, թե՛ կուլիսներում տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ գագաթնաժողովը Փաշինյանի համար հետաքրքիր էր բացառապես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում»,- ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով՝ կա մի քանի պատճառ, թե ինչու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը չէր կարող մերժել։ Դրանցից մեկն այն է, որ Փաշինյանին գագաթնաժողովին մասնակցելու հրավերն անմիջապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր արել, իսկ ՀՀ վարչապետը վերջին շրջանում փորձում է ավելի չսրել ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Ըստ քաղաքագետի` նման քաղաքականության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը Արևմուտքից այլընտրանքային առաջարկ չի ստացել։ Քաղաքական վերլուծաբանը նաև չի բացառում, որ Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովից հետո Փաշինյանը Ալիևի հետ նախապայմանավորվածություն է ձեռք բերել ԲՐԻԿՍ-ում հանդիպելու և բանակցելու համար։
«Ամենայն հավանականությամբ Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում քննարկվել է բանակցությունները շարունակելու հարցը, բայց այստեղ էլ անորոշության մեծ տեղ է մնում։ Արդյոք Հայաստանը հե՞տ է կանգնում իր դիրքորոշումից, որ եկեք համաձայնեցված 13 կետն ամփոփենք ու ստորագրենք խաղաղության պայմանագիր, թե՞ Ադրբեջանն է փափկացրել իր դիրքորոշումը։ Անկեղծ ասած, պատճառ չեմ տեսնում, թե ինչու Ադրբեջանը պետք է փափկացներ իր դիրքորոշումը»,- ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ Փաշինյան-Ալիև հանդիպումով մի նոր բանակցային ռաունդի մեկնարկ կտրվի։
«Չեմ կարող ասել` այդ ընթացքը ինչքան կտևի, բայց վստահ եմ, որ մինչև COP 29-ը որևէ համաձայնագիր չի ստորագրվի»,– ընդգծեց Սուրենյանցը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու են երկու երկրների ղեկավարներն անընդհատ այլ հարթակներում բանակցություններ անցկացնում և հանդիպման վայր չեն դարձնում, օրինակ, Հայաստանը կամ Ադրբեջանը, Սուրենյանցը նշեց, որ երկու երկրներում բանակցություններ անցկացնելու համար պետք են շատ կոնկրետ համաձայնություններ, իսկ կողմերը շատ հեռու են նման համաձայնություններից ։
Նա նաև շեշտեց, որ երկկողմ հանդիպումների ձևաչափը ձեռնտու է միայն Ադրբեջանին։ Պարտված կողմը, որպես կանոն, ձգտում է, որ բանակցություններում լինեն միջնորդներ, որպեսզի նրանց երաշխիքները զսպող գործոն հանդիսանան։ Ուժային դիսբալանսի պայմաններում առանց միջնորդների բանակցությունների ելքը գրեթե կանխորոշված է, քանի որ ուժեղ կողմը միշտ թելադրելու է, իսկ թույլ կողմը գնալու է չարդարացված զիջումների։
«Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը վարդագույն ներկայացնի բանակցային դինամիկան` խոսելով 80-90%-անոց համաձայնությունների մասին, կան հարցեր, որոնց շուրջ տարաձայնությունները շատ խորն են, օրինակ` կոմունիկացիաների շրջափակում, անկլավներ, նույնիսկ դելիմիտացիա ու դեմարկացիա»,- ասաց Սուրենյանցը։
Քաղաքական վերլուծաբանի խոսքով` կողմերը դեռևս հեռու են ինստիտուցիոնալ խաղաղության հաստատման հեռանկարից։
Լրահոս
0